Դամասկոսի մերձակայքում Իսրայելի ռազմաօդային ուժերի գրոհը հանգեցրել Է երկու խաղաղ քաղաքացիների զոհվելու: Այդ մասին, մարտի 7-ին հաղորդել Է SANA սիրիական գործակալությունը:
Իսրայելի ինքնաթիռները տեղական ժամանակով մոտավորապես 05:00-ին (Երեւանի ժամանակով 07:00-ին) գրոհել են Դամասկոսի մերձակայքի մի քանի կետերի վրա՝ գտնվելով Լիբանանի օդային տարածությունում, գործակալությանը հայտնել Է զինվորական մի աղբյուր: Ինչպես հաղորդել Է գործակալությունը, «հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել Է խոցել հրթիռների մեծ մասը, գրոհի հետեւանքով զոհվել Է երկու խաղաղ քաղաքացի, հասցվել Է նյութական վնաս», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:









































