Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ հերթական անգամ հետաձգվել է նախորդ տարվա մայիսի վերջին գրանցված «Մավի Մարմարա»-ի միջադեպի կապակցությամբ ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումը։ Այս կապակցությամբ կողմերը մեղադրում են միմյանց։
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Սելչուք Ունալը հայտարարել է, որ Պալմերի հանձնաժողովի կազմած այդ զեկույցի հրապարակման հետաձգման պահանջով հանդես է եկել Իսրայելը։ Սակայն իսրայելական Ynet կայքն էլ իր հերթին նշում է, որ զեկույցի հրապարակումը 10 օրով հետաձգվել է հենց թուրքական կողմի պահանջով։
Հիշեցնենք, որ Նոր Զելանդիայի նախկին վարչապետ, միջազգային ծովային իրավունքի փորձագետ ՋեֆրիՊալմերի զեկույցը պետք է հրապարկվեր վաղը և մինչ այս հետաձգվել է երկու անգամ։