Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Մեծ թվով հայտեր մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման համար. ՏԿԵՆ-ը մանրամասնում է սուբվենցիոն ծրագրերը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2022 թվականի համար ստացել է 456 սուբվենցիոն ծրագրերի հայտ: Այս ծրագրերով ֆինանսավորումն իրականացնում է և՛ համայնքը, և՛ պետությունը: Հայտերի ներկայացման առումով բոլոր մարզերն էլ ակտիվ են, սակայն քանակի և արժեքի մասով առաջատարը Գեղարքունիքն է, Սյունիքը, Լոռին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը նշեց, որ այս թիվը նախորդ տարվա համեմատ փոքր է, սակայն առանձնանում է ֆինանսական խոշոր ծրագրերով: Այս տարի խոշոր ֆինանսական միջոցներ պահանջող ծրագրերի թիվը ավելի մեծ է: Ներկայացված ծրագրերի ընդհանուր արժեքը նախնական տվյալներով կազմում է շուրջ 78 մլրդ դրամ, որից պետական բյուջեի ֆինանսավորումը կազմելու է 42 մլրդ: Այս գումարները որոշակիորեն կարող են փոխվել, երբ վերջնական պատրաստ լինեն նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերը:

«Կարող եմ նշել ճանապարհների բարեկարգման, կառուցման ծրագրերը: Ներկայացված հայտերի շուրջ 20 տոկոսը դրանք են կազմում: Մեծ գումարները հենց ասֆալտապատման աշխատանքներին են գնում, մոտավոր 24 մլրդ դրամի չափով»,-ասաց Նարինե Ավետյանը:

Այս տարի կառավարությունը որոշակի փոփոխություններ է կատարել սուբվենցիոն ծրագրերի հետ կապված և ավելացրել ֆինանսավորման իր մասնաբաժինը մի քանի ուղղություններով: Մասնավորապես, սահմանային համայնքներում սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման բյուջեի մասնաբաժինը դարձրեց մինչև 80 տոկոս: Սահմանամերձ համայնքներից ստացվում են հայտեր՝ կապված ասֆալտապատման, փողոցների լուսավորության, ջրամատակարարման, մանկապարտեզների կառուցման հետ:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է նախադպրոցական հաստատությունների ծրագրերին տրամադրվող ֆինանսավորմանը: Այստեղ ևս բյուջեի ֆինանսավորումը դարձվել է մինչև 80 տոկոս: Այս փոփոխությունն իր ազդեցությունն արդեն թողել է, և նախարարությունը ստացել է մեծ քանակությամբ հայտ նախադպրոցական հաստատությունների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման համար:

«2018-2021 թվականների ընթացքում իրականացվել է մանկապարտեզների շուրջ 100 ծրագիր, որից միայն 10-ն էր կառուցման: Այս տարի մենք նախնական հայտերով ստացել ենք 174 մանկապարտեզի կառուցման վերակառուցման, նորոգման ծրագրեր, որից 31-ը հենց կառուցմանն է վերաբերում: Փաստացի այս տարվա հայտերի քանակը գերազանցում է նախորդ 4 տարվա ցուցանիշները»,-ասաց նախարարության ներկայացուցիչը:

Կառավարությունն այս տարի մեկ այլ փոփոխություն կատարել է, որը վերաբերում է հեռագնա արոտավայրերի ճանապարհների, ոռոգման համակարգի բարելավմանը: Կան բազմաթիվ հողատարածքներ, որոնք հնարավոր չէ մշակել հենց ճանապարհների բացակայության ու ոռոգման ջրի պակասի պատճառով: Կառավարությունը որոշեց նշված ուղղություններով կատարվող աշխատանքների ֆինանսավորումն ավելացնել: Այս ուղղությամբ ևս խոշոր ծրագրեր կան շուրջ 7 մլրդ դրամի չափով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում