«Ուկրաինայի և Արցախի պատերազմները ռուսական մեծ պլանի մաս են, սրանք պետք չէ առանձին դիտարկել»,-կարծիք է հայտնում պատմաբան, «Մարտական եղբայրություն» միաբանության հիմնադիր- անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ ուկրաինական պատերազմի ցանկացած ելք ՀՀ համար խնդիրներ է ստեղծելու։ «Մարտական եղբայրություն» միաբանության հիմնադիր- անդամ Ավետիս Ավետիսյանն էլ նկատում է՝ ռուսական մոդելի մարտունակության միֆը պայթեց ռուս-ուկրաինական պատերազմում, մենք հիմա չենք կարող այդ մոդելը դնել մեր բանակի արդիականացման հիմքում։