Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ազգային ժողովը Վահագն Խաչատուրյանին ընտրեց Հայաստանի Հանրապետության նախագահ:
«Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 124-126-րդ հոդվածների և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի`
Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է,
Վահագն Խաչատուրյանին ընտրել Հանրապետության նախագահ` յոթ տարի ժամկետով»,- գրել է ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը։









































