Sunday, 14 06 2026
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում

Թուրքիան մտադիր չէ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան այս պահին չի ծրագրում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, քանի որ երկիրը չի ցանկանում, որ Մոսկվայի հետ իր ամուր տնտեսական կապերը խաթարվեն։

Այս մասին, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ռուսաստանի հետ Թուրքիայի տնտեսական կապերը ներառում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկան, զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունը:

Քալընն ընդգծել է, որ Թուրքիան ցանկանում է մնալ Ռուսաստանի հետ երկխոսության մեջ՝ որպես պատժամիջոցների որոշումից խուսափելու ավելի կարևոր գործոն։

«Մեզնից ոմանք պետք է կապի մեջ մնան Ռուսաստանի հետ և խրախուսեն նրանց վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է Քալընը:

Նա հիշեցրել է, որ անհրաժեշտ է լարվածությունը հանդարտեցնել և հույս հայտնել, որ միջուկային սպառնալիքը կմնա միայն հռետորաբանության մակարդակում։

Այն հարցին, թե արդյոք Թուրքիայի դրական մոտեցումը ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում ընդգրկում է նաև Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավոր սցենարը, Քալընն ասել է, որ իրենք այս փուլում դրական չեն նայում այդ հնարավորությանը։

«Մենք տեղյակ ենք, թե որքան զգայուն է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը: Սա հիմնական պատճառներից մեկն է, թե ինչու մենք ցանկանում ենք, որ այս անօրինական պատերազմը ավարտվի, և մենք հուսով ենք, որ ուկրաինացիները նույնպես կհասկանան մեզ», – նշել է նա:

«Բոլոր երեք պահանջները, որոնք Ռուսաստանը բարձրացրել է այս փուլում հրադադարի համար, չափազանց մաքսիմալիստական են»,- հավելել է Քալընը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում