ԱՄՆ-ն վերջին օրերի ընթացքում հարյուրավոր Stinger հրթիռներ է մատակարարել Ուկրաինային, հայտնում է CNN-ը:
Այս տարվա սկզբին ԱՄՆ-ն կանաչ լույս տվեց Բալթյան երկրներին, այդ թվում՝ Լիտվային, Լատվիային եւ Էստոնիային, իրենց ունեցած ամերիկյան զենքերն Ուկրաինա ուղարկելու համար, այդ թվում՝ Stinger-ները: Սակայն մինչ այժմ Բայդենի վարչակազմը զերծ էր մնում ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ուղիղ մատակարարումից:










































