Պահպանողական կուսակցության առաջնորդ Միքայել Հայրապետյանը կարծում է, որ Պուտինը հասկանում է, որ հենց իր իրոք ռուսական առաքելությունը ավարտվում է․ «Ռուսաստանը՝ առանց առաքելության կայսրություն:Գործ ունենք լրիվ այլ աշխարհակարգի հետ»: ԳԽ նախկին պատգաավոր Ազատ Արշակյանը ևս կիսում է Հայրապետյանի կարծիքը: Նրա խոսքով՝ Պուտինի նպատակը՝ ոչնչացնել ուկրաինացումը․ «Դենացիֆիկացիա, նշանակում է պետութան լուծարում : Միջուկային զենքը շանտաժ է, բայց վտանգ կա, որ կարող է իրականացվել: Պուտինը ուզում է նմանվել անգլոսաքսերին»,-նշեց Արշակյանը: Մեր բանախոսները կարծում են, որ Ռուսաստանն այսօր օրակարգ թելադրող չէ․ Արևմուտքի օրակարգով է շարժվում․ «Ռուսաստանը մեռնողի վերջին անկանոն շարժումն է անում»:






































