Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել Է 3840-ով: Մահացել Է 32 մարդ: Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 1 միլիոն 616 հազար 159 դեպք:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել Է 4 հազար 692 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել Է հաղթահարել Է 1 միլիոն 517 հազար 856 հիվանդ: Մահացել Է 16 հազար 231 մարդ: Մեկ օրում արվել Է 20 հազար 75 թեստ, այդ թվում 14 հազար 438–ը՝ հակագենի եւ 5 հազար 637-ը՝ ՊՇՌ-թեստ: Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում Է 19,13 տոկոս, վերջին 14 օրում՝ 24,39 տոկոս, վերջին յոթ օրում՝ 19,67 տոկոս:
Ներկա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ Է ստացել 2 միլիոն 822 հազար 607 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 992 հոգի: Ներկա դրությամբ ստացիոնար հսկողության ներքո գտնում Է 3424 քաղաքացի: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:











































