Եվրամիությունն արգելել է եվրոյի թղթադրամների վաճառքը, մատակարարումն ու արտահանումը Ռուսաստան։
Արգելվում է եվրո փոխանցել ֆիզիկական և իրավաբանական անձանց, կազմակերպություններին և պետական մարմիններին, այդ թվում՝ Կենտրոնական բանկին։
Սահմանափակումները ուժի մեջ են մտնում մարտի 12-ից։







































