Ամերիկյան Boeing ավիացիոն կոնցեռնը հայտարարել է Ռուսաստանում իր գործունեությունը դադարեցնելու մասին։
«Մենք նաև դադարեցրել ենք ռուսական ավիաընկերություններին բաղադրամասերի մատակարարումը, տեխնիկական աջակցությունը և օդանավերի սպասարկումը», ասվում է մենեջերների հայտարարության մեջ։
Ռուսական գլխավոր փոխադրող «Աերոֆլոտ»-ի ավիապարկը հիմնականում բաղկացած է Boeing 737-ից և 777-ից։ Հաշվի առնելով ԵՄ-ի կողմից նախկինում կիրառված պատժամիջոցները Airbus օդանավերի օգտագործման և սպասարկման համար՝ Ռուսաստանի ողջ քաղաքացիական ավիացիոն արդյունաբերությունը վտանգի տակ է:
Փորձագետները նշում են, որ Ռուսաստանը կարող է ընդհանրապես կորցնել ավիացիան, որովհետեւ տեղական արտադրության օդանավերը նույնպես օգտագործում են ներմուծվող մասեր։











































