Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Գազի թանկացման բեռը դնելով արտադրող հատվածի վրա, վատացնում ենք Հայաստանի ընդհանուր մրցակցային նկարագիրը  

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է էներգետիկ հարցով ՄԱԿ միջազգային փորձագետ Արա Մարջանյանը

Ապրիլի 1-ից սովորական սպառողների համար գազի սակագինը կբարձրանա 4,7 դրամով՝ հասնելով 143,7 դրամի: Փաստորեն գազը միջինը 4.1 տոկոսով կթանկանա, մինչդեռ «Գազպրոմ Արմենիան» 6 տոկոս թանկացում էր նախատեսում ու միասնական սակագնի սահմանում։ ՀԾԿՀ-ն որոշել է, որ անապահով խավի համար սակագինը չի բարձրանա, կմնա 100 դրամ: Ինչպե՞ս եք գնահատում այս թանկացումը:

Ընդունված որոշումն արտացոլում է Հայաստանի կառավարության սոցիալական բնույթի քաղաքականության վարումը: Այլ խոսքով, կառավարությունը փորձում է մեղմել հարվածը անապահով խավի համար՝ վերաբաշխելով հնարավոր բեռը միջին և մեծ սպառողների վրա, արտադրող կազմակերպությունների և խոշոր ձեռնարկությունների վրա: Այսպիսի մոտեցումը հասկանալի է, բխում է Հայաստանի պետականորեն հռչակված քաղաքականությունից, սակայն պարունակում է որոշակի ռիսկեր: Մասնավորապես, քանի որ գործընթացները, վստահ եմ՝ այսքանով չեն ավարտվի և առաջիկա 5-8 տարիների ընթացքում մենք դեռ բազմիցս կհանդիպենք նմանօրինակ իրավիճակների, հետևաբար, այսպես հետևողականորեն մեծացնելով բեռը արտադրող հատվածի համար, մենք վատացնում ենք Հայաստանի ընդհանուր մրցակցային նկարագիրը թե տարածաշրջանում, թե աշխարհում, թե անմիջական հարևանների համեմատ: Այստեղ ես որոշակի ռիսկեր եմ տեսնում, այստեղ պետք է կոմպենսացում այլ մեխանիզմների մշակում և արտադրող հատվածի խրախուսման մեխանիզմների կիրառում: Միայն այդ դեպքում իրադրությունը կդառնա հավասարկշռված և կերաշխավորի Հայաստանի համար նպաստավոր մրցակցային պայմանների գոյացում: Մանավանդ եթե հաշվի առնենք, որ մենք բոլորս ակնկալում ենք Հայաստանում և Հայաստանի շուրջ տրանսպորտային հաղորդակցությունների բացում և բեռնափոխադրումների էներգահոսքերի ակտիվացում:

Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին կան երկրներ, որոնք հրաժարվում են նավթ ձեռք բերել Ռուսաստանից: Սա ինչպես կազդի էներգակիրների գների վրա և ի՞նչ հետևանք կունենա Հայաստանի համար:

Կարծում եմ՝ այդ գործընթացը չի անդրադառնա և չպետք է անդրադառնա Հայաստանի վրա: Բանն այն է, որ այս խնդրում մենք պետք է սառնասրտորեն ելնենք իրականությունից, իսկ իրականությունը հետևյալն է. նախ, Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, երկրորդ, Ուկրաինայի պետությունը, մեղմ ասած, հանդիսանում է ոչ բարեկամական երկիր Հայաստանի նկատմամբ: Այնպես որ, այստեղ Հայաստանի դիրքորոշումն ակնհայտ է: Առավել ևս, որ կոնֆլիկտի հիմքերից մեկը կապված է ազգերի ինքնորոշման իրավունքի հետ: Այստեղ Հայաստանը պետք է լինի չափազանց ուշադիր, շրջահայաց, սթափ գնահատի իրավիճակը ու կայացնի ճիշտ որոշումներ:

Մենք տեսնում ենք ռուսական բանկերին SWIFT համակարգից անջատումը, ռուսական ռուբլու կտրուկ անկումը: Հայաստանի շատ փորձագետներ ու տնտեսագետներ էլ նշում են, որ վիճակն այնքան էլ սարսափելի չէ մեզ համար:

Հայաստանի վրա անպայման կանդրադառնան բոլոր այդ պատժամիջոցները, որոնք վերաբերում են Ռուսաստանի ֆինանսատնտեսական համակարգին, և սա իրողություն է, որը մենք պետք է տեսնենք բաց աչքերով և անենք համապատասխան հետևություններ:

Ռուսական կողմից հայտարարում են, որ պատրաստ էին այս ճգնաժամին, միջոցներ են ձեռնարկել, և առաջիկայում ՌԴ կառավարությունը պատրաստվում է իր ծրագիրը ներկայացնել: ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների այս ծավալի պայմաններում Հայաստանը փաստորեն, անմիջականորեն իր վրա է զգալու այդ ամենը՝ հաշվի առնելով, թե ինչքան տրանսֆերտների էին գալիս Ռուսաստանից, որոնք էապես կրճատվելու են:

Այո, ազդեցությունը Հայաստանի վրա կլինի շոշափելի և անմիջական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում