Tuesday, 23 06 2026
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Ի թիվս այլ հարցերի, նիստում քննարկվել են 2021թվականի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Հանձնաժողովի ստացած 126 դիմում-բողոքից 122-ը վերաբերել են զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման և գնահատման, 4-ը` ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տալու խնդիրներին:

Հանձնաժողովն ընթացք է տվել 70 դիմում-բողոքի: Իրավասու մարմիններին ներկայացվել են դրանց լուծմանն ուղղված որոշակի առաջարկություններ և նկատառումներ, հիմնավորվել է բժշկական հետազոտությունների տվյալների ստուգման, լրացման և վերագնահատման անհրաժեշտությունը:

Արդյունքում` 33 զորակոչիկ ուղեգրվել է լրահետազոտման, 7 զորակոչիկ ճանաչվել ոչ պիտանի, 2-ը՝ ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար: 12 զորակոչիկի տրվել է տարկետում բուժման նպատակով, 1 զորակոչիկի` ընտանեկան պայմաններից ելնելով: Բացի դրանից՝ կասեցվել է 20 զորակոչիկի զորակոչը` նրանց լրահետազոտման և վերափորձաքննման նկատառումով: Այդ գործընթացը կավարտվի հաջորդ զորակոչի ընթացքում:

Ընդգծվել է նաև քաղաքացիների՝ մասնավոր կարգով կատարած բժշկական հետազոտությունների արդյունքների զգալի ազդեցությունը հանձնաժողովի հիմնավորված որոշումների կայացման վրա: Այդ կապակցությամբ առաջարկվել է օրենսդրորեն ամրագրել քաղաքացիների կատարած ֆինանսական ծախսերի փոխհատուցումը պետության կողմից, եթե տվյալ բժշկական հետազոտությունը կամ խորհրդատվությունը հիմք են հանդիսացել զորակոչիկին զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու կամ բուժման նպատակով տարկետում տալու համար:

Նիստի ընթացքում լսվել են նաև հասարակական խորհրդի անդամների հաղորդումները Զինված ուժերին առնչվող աշխատանքների և ծրագրերի իրականացման վերաբերյալ, քննարկվել խորհրդի կողմից այդ աշխատանքների համակարգման և օժանդակման հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում