«Հայաստանի ամենակարծր դաշնակիցը Սփյուռքն է․ այն պատմության նվերն է մեզ»,-տեսակետ է հնչեցնում Գերմանիայում ապրող պատմաբան Ազատ Օրդուխանյանը։ Նա չի շտապում գնահատական տալ ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ, ասում է՝ իրավիճակը շուտ է փոխվում, պետք է սպասել։ Ըստ Օրդուխանյանի՝ հիմա պետք է կենտրոնանալ այնտեղ ապրող մեր հայրենակիցների անվտանգության վրա։