Զելենսկին երեկ ուշ գիշերին հրապարակված ուղերձում հայտարարել է, որ պատրաստ է ՌԴ-ի հետ բանակցել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի շուրջ։ Նա դա բացատրել է նրանով, որ հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցության մասին ՆԱՏՕ-ի երկրների 27 ղեկավարներին ուղղված իր ուղիղ հարցը բացասական պատասխան է ստացել․ «Բոլորը վախենում են, չեն պատասխանում, բայց մենք չենք վախենում, չենք վախենում խոսել ՌԴ-ի հետ, չենք վախենում խոսել ամեն ինչի մասին՝ մեր պետության անվտանգության երաշխիքների, չեզոք կարգավիճակի մասին»։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ: