Բրիտանական Times-ի սյունակագիր Էդվարդ Լուկասը, կապված այսօր Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ, հիշում է Արևելքի և Արևմուտքի հարաբերություններում վերջին տասնամյակների ընթացքում ամենամեծ ճգնաժամը, երբ 1962 թվականին Խորհրդային Միությունը որոշեց հրթիռներ տեղակայել Կուբայում: Միացյալ Նահանգները դա համարում էր էկզիստենցիալ սպառնալիք իր համար, և աշխարհը գտնվում էր միջուկային ապոկալիպսիսի շեմին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի հետ: