Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հրավիրել է G7-ի արտաքին գործերի նախարարների առցանց հանդիպում՝ քննարկելու Ռուսաստանի հետ կապված իրավիճակը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը:
«Արտաքին գործերի նախարար Բերբոքը գումարել է G7-ի արտաքին գործերի նախարարների առցանց կոնֆերանս: Այսպիսով, G7-ը շարունակում է սերտ և հետևողական համակարգումը Ռուսաստանի հետ կապված ճգնաժամի շուրջ», – ասվում է ԱԳՆ-ի Twitter-ի էջում: