ՀԱԿ փոխնախագահ լևոն Զուրաբյանի կարծիքով` աշխարհակարգի փոփոխություն է․ ստեղծվում է բազմաբևեռ աշխարհ. «ԱՄՆ-ն ու Ռուսաստանը միակն են,որ կարող են և աշխարհը ոչնչացնել, և միմյանց: Մոսկվան մի ծանրաձող է բարձրացրել, որը մինչև հիմա չէր բարձրացրել»:
Զուրաբյանի խոսքով` Հայաստանի նման փոքր երկրների համար վտանգավոր պահ է. «Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունն այլընտրանք չունի»: