Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Կուսակցությունների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Մի քանի կուսակցություն բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն Փաշինյան

44-օրյա պատերազմի արդյունքում Հայաստանը հայտնվեց լրջագույն ճգնաժամի մեջ, որը տարածվում է՝ անվտանգության, քաղաքական, տնտեսական, սոցիալական և հոգեբանական ոլորտների վրա:

Մեր պետության ներքին ճգնաժամը զուգորդվում է միջազգային հարաբերությունների համակարգի լուրջ ճգնաժամի հետ և առաջացնում է վտանգավոր մարտահրավերներ հայկական պետականության համար:

Նման իրավիճակում ազգային համախմբումը հանդիսանում է անհրաժեշտ պայման՝ իրավիճակի կայունացման և մարտահրավերների հաղթահարման համար:

Ձեր նախաձեռնությամբ սկսված սահմանադրական բարեփոխումների գործընթացը կարող է դառնալ ինչպես հանրությանը միավորող, այնպես էլ պառակտումը խորացնող գործընթաց:

Անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում չի եղել Սահմանադրության ընդունման գործընթաց, որը հաղթահարել է ընտրողների աջակցության նվազագույն շեմը, ինչի պատճառով իշխող ուժերը ստիպված են եղել դիմել ընտրակեղծիքների:

Այդ իրավիճակի գլխավոր պատճառը միշտ եղել է՝ Սահմանադրության հայեցակարգի շուրջ քաղաքական ուժերի և հասարակական միավորների միջև կոնսենսուսի բացակայությունը և մշակման գործընթացի ոչ ներկայացուցչականությունը:

Սահմանադրական խորհրդի ստեղծումը դրական քայլ է, որը լիարժեք իրականացվելու դեպքում, տեսական հնարավորություն էր ստեղծում վերջին խորհրդարանական ընտրություններում ընտրողների ձայների մեծամասնությունը ստացած քաղաքական ուժերի կոնսենսուսի միջոցով հասնելու հանրության քաղաքական համախմբմանը՝ Նոր Սահմանադրական կարգի ձևավորման հարցում:

Սակայն այսօրվա իրողությունը այնպիսին է, որ ի սկզբանե սահմանված ձևաչափով Սահմանադրական խորհուրդը չի կարող ապահովել քաղաքական և հասարակական ուժերի անհրաժեշտ կոնսենսուս:

Խորհրդարանական ընդդիմությունը վերջին ընտրություններում հավաքել էր 26% ձայն, իսկ արտախորհրդարանական ուժերը միասին՝ 20%:

Անտեսել այս իրողությունը և խորհրդարանական ընդդիմության բոյկոտի պայմաններում շարունակել ստեղծված Սահմանադրական խորհրդի աշխատանքները ձևավորված կազմով՝ ընդամենը երեք կուսակցության և երեք ՀԿ֊ների մասնակցությամբ, նշանակում է անխուսափելիորեն գործընթացը դատապարտել ձախողման և ավելի խորացնել պառակտումը հասարակության մեջ:

Ակնհայտ է, որ արտախորհրդարանական ուժերի և հասարակական կառույցների ավելի լայն ընդգրկումը Սահմանադրական խորհրդում միակ ճանապարհն է վերականգնելու հանրային վստահության մակարդակը Սահմանադրական բարեփոխումների նկատմամբ:

Կոչ ենք անում ընդլայնել Սահմանադրական խորհրդի կազմը՝ ներառելով 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցություններին եվ ավելացնել հասարակական միավորումների քանակը:

«Արդարություն» կուսակցություն

Ժողովրդավարական հարթակ հիմնադրամ

Համահայկական ազգային պետականություն կուսակցություն

Հայ կառուցողական կուսակցություն

«Վերելք» կուսակցությունը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում