Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Դոնեցկին ու Լուգանսկին՝ այդ ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման կապակցությամբ, ինչի մասին հրամանագիրը ստորագրեց ՌԴ նախագահ Պուտինը նախօրեին ուշ գիշերով: Արայիկ Հարությունյանը այդ համատեքստում խոսել է Արցախի ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչման մասին:
Տեսականում, այսպես ասած քաղաքական «մեխանիկայի» տրամաբանությամբ, Արցախն այդօրինակ արձագանք է տվել բոլոր օրինակների, այդ թվում օրինակ Կատալոնիայի անկախության հանրաքվեի առնչությամբ: Դա դիտվում է իբրև «սեփական խնդրի» համատեքստում դրսևորվող դիրքորոշում:Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանի հետ: