Մուամար Քադաֆին գտնվում է Տրիպոլիի մերձակա Թաջուր քաղաքի հիվանդանոցներից մեկում,- տեղեկացնում է Al-Arabia-ն: Միաժամանակ տեղեկություններ են ստացվում այն մասին, որ Տրիպոլիի կենտրոնական «Կանաչ» հրապարակում ապստամբները վճռորոշ ճակատամարտ տալու համար պատրաստվում են դիմավորել Քադաֆիի վերջին զորքերին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հատուկ հայտարարությամբ է հանդես եկել, որում հայտարարել է. «Լիբիայի ժողովրդի ազատատենչությունն ավելի ուժեղ է, քան բռնապետի կամքը»: Օբաման կոչ է արել Քադաֆիին հրաժարվել իշխանությունից հետագա արյունահեղությունը դադարեցնելու համար:









































