«Դժվար է կանխատեսել, թե փետրվարի 24-ին Վիեննայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը ինչ ազդեցություն կթողնի բանակցային գործընթացի վրա, սա ընդամենը երկրորդ հանդիպումն է, ամեն ինչ դեռ առջևում է»,-«Առաջին Լրատվական»-ի հետ զրույցում ասաց թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը: Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ ընդգծեց, որ բանակցությունների այս փուլում Թուրքիան կընտրի «փափուկ» դիվանագիտության տարբերակը, այսինքն կառաջարկեն և կփորձեն իրականացնել համագործակցություն մշակույթի, գիտության, զբոսաշրջության և այլ ոլորտներում: «Հետո կամաց-կամաց կդնեն այն կարևոր խնդիրները, որոնք տարիներ շարունակ Անկարան ներկայացրել է որպես նախապայմաններ: Թուրքիան այդ հարցերը կդնի քննարկման բանակցային սեղանին»: