Saturday, 08 06 2024
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին

Ինչ էր պետք Հայաստանին ու Արցախին, ու ինչ մատուցվեց «սեղանին»

Հայաստանում ու Արցախում նշվում է Արցախի շարժման 34-րդ տարեդարձը, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ նշվում է ավելի շատ ծանր զգացումներով ու տրամադրությամբ, 44-օրյա պատերազմի հետևանքով:

Այդուհանդերձ, թե Հայաստանում, թե Արցախում խոսվում է շարժման մասին, հիշվում են դրվագներ, մասնակիցներ, հնչում են ոգեղեն ելույթներ և կոչեր, հավաստիացումներ և այլն: Այդ ամենը, սակայն, զուրկ է գործնականությունից, խոշոր հաշվով, ինչպես որ գործնականությունից զուրկ է եղել մինչև պատերազմը: Ավելին, հենց գործնականությունից զուրկ եղած լինելու հանգամանքն է նաև պատճառներից մեկը, որ Հայաստանն ու Արցախը տարեցտարի բարձր տրամադրությամբ մոտեցել են «բարձրից անկման» աղետալի սպառնալիքին: Մինչդեռ, եթե շարժման և համանման այլ տարեդարձերի պաթոսի փոխարեն հայկական՝ Հայաստանի և Արցախի հասարակական-քաղաքական կյանքում գերակշռեր իրավիճակին, մարտահրավերներին, աշխարհաքաղաքական վերափոխումներին համարժեքության ձգտումը, ապա արցախյան շարժումն ու դրա արդյունքը Հայաստանում ու Արցախում կթելադրեին նախ կառավարող էլիտաներ համարվող շրջանակների բոլորովին այլ անձնական և խմբային վարքագիծ, բոլորովին այլ արժեհամակարգերի վրա ձևավորված և հիմնված կառավարություն, ըստ այդմ նաև բոլորովին այլ որակի հասարակական-քաղաքական կյանքը:

Այդ պարագայում, Հայաստանն ու Արցախը շատ ավելի արդյունավետ կլինեին հասունացող մարտահրավերների, մեծ ու փոքր ռիսկերի կառավարման գործում՝ ունենալով այդ ամենին ուղիղ նայելու և այդ ամենի վերաբերյալ ուղիղ ու խորքային քննարկումներ ծավալելու համարձակություն: Որովհետև պաթոսի համար պետք էր ոչ թե համարձակություն, այլ թերևս միայն անամոթություն, երբ տարիներ շարունակ հանրությունից թաքցվում էին իրական խնդիրներն ու անելիքները, երբ տարիեր շարունակ մատուցվող բաժակաճառերով քողարկվում էին կառավարող էլիտաների անհամարժեքությունն ու անկարողությունը: Հայաստանն ու Արցախը նույն մարտահրավերի առաջ են այժմ՝ վերականգնվել իրական հասարակական-պետական համարժեքությամբ, խորքային խնդիրները, այդ թվում ոչ ամբոխահաճ թեմաները անկեղծորեն քննարկելու համարձակությա՞մբ, թե՞ վերականգնել ռազմահայրենասիրական անհամարժեք պաթոսի վրա «քաղաքական մակաբուծության» ավանդույթները: Հայաստանին ու Արցախին պետք է առաջինը, բայց Հայաստանի ու Արցախի հաշվին անձնական և խմբային բարեկեցություն դիզածների համար միշտ և առայսօր կարևոր է երկրորդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում