Saturday, 08 06 2024
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը

Հանձնաժողովը չի հաստատում «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ հայտարարության նախագիծը

ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը չի հաստատել «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ հայտարարության նախագիծը:

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է արձագանքել այդ հռչակագրին, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի տեսնում դրա անհրաժեշտությունը՝ նշելով, որ Արտաքին գործերի նախարարությունն արդեն իսկ երկու անգամ հայտարարություն է տարածել այդ հռչակագրի հետ կապված և դա իշխանության արտաքին քաղաքականության միասնական դիրքորոշումն է:

«Աննա Գրիգորյանը («Հայաստան» խմբակցության պատգամավոր- խմբ.) «Քաղաքացիական պայմանագիր» խմբացության դիրքորոշումից հետևություն է անում, թե մենք կողմ ենք «Շուշիի հռչակագրին», կողմ ենք բոլոր մնացած այն կետերին, որոնք հռչակագրում նեռարված են: Երբ խոսում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից վարած արտաքին միասնական քաղաքականության մասին,մենք նկատի ունենք, որ հայտարարությունների կրկնությունը չի արտահայտում միասնական քաղաքականություն: Մենք արձանագրում ենք, որ Հայաստանի Հանարապետության արտաքին գործերի նախարարությունը հունիսի 15-ին և հունիսի 17-ին արձագանքել է նշված հռչակագրին: Եվ Հայաստանի Հանրապետության լիազորությունների շրջանակներում է որոշում կայացնել, թե որ պահին, տարբեր մարտավարական նկատառումներից ելնելով և գնահատելով տվյալ պահին բխող բոլոր ռիսկերը և հնարավորությունները, այս կամ այն հայտարարություններ անել կամ չանել, հայտարարություն անել Ազգային ժողովի կողմից կամ որևէ այլ ձևաչափով: Դա Հայաստանի Հանրապետության որոշումն է: Սա մեկնաբանել որպես այս հռչակագրին կողմ լինել, կարծում եմ, առնվազն մանիպուլյացիայի դաշտից է»,- ընդգծեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

Աղաջանյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը մեծապես համընկնում է այն տեքստի հետ և այն կետերի հետ, որոնք առաջարկվող նախագծում առկա են:

Արձագանքելով Էդուարդ Աղաջանյանին` նախագծի հեղինակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը նշեց, որ հատուկ հատվածներ է վերցրել Արտաքին գործերի նախարարության հայտարարությունից, որպեսզի ցույց տան քաղաքականության շարունակականությունը:

«Գործադիրի մակարդակով արված հայտարարությանը պետք է հաջորդի խորհրդարանի մակարդակով հայտարարությունը, որովհետև թշնամական երկրներում խորհրդարանի մակարդակով են արվել»,- ասաց Թևանյանը:

Նախագիծը դրվեց քվեարկության, որի կողմ քվեարկեցին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում