Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Աշխատանքի լայն ճակատ՝ հայկական դիվանագիտության համար

Նախօրեին հայտնի դարձավ, որ գերմանական Մյունխեն քաղաքում անվտանգության հարցերով միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, նախարարները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների և համագործակցության հաստատման հեռանկարների շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով աշխատանքներ իրականացնել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման գործում։

Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ առկա է համապատասխան ներուժ՝ զարգացնելու համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում։

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարներն ընդգծել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման, ներդրումային ծրագրերի իրականացման և գործարար շրջանակների միջև շփումների հաստատման կարևորությունը։

Այսօր՝ ավելի վաղ, հիշատակված հանդիպման մասին իր ինստագրամյան անպաշտոն էջում գրառում է արել Հայաստան չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Ողջունում եմ փետրվարի 19-ին Մյունխենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հանդիպումը։ Հուսով եմ, որ ամիսներ առաջ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադ կատարած իմ այցով մեկնարկած միջպետական երկխոսությունն ամուր հիմք կլինի երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու համար»,-գրել է նա:

Խոսել թե արաբական և իսլամական աշխարհում, թե ընդհանրապես  ռեգիոնալ լայն քաղաքականության համատեքստում Սաուդյան Արաբիայի կարևոր դերակատարության և նշանակալի խաղացողներից մեկը լինելու մասին, այսօր թերևս ավելորդ է:

Ըստ այդմ կասկածից վեր է, որ Սաուդյան ուղղությամբ աշխատանքը Հայաստանի համար ունի թե տնտեսական, թե ռազմա-քաղաքական, անվտանգային կարևոր իմաստ: Բոլորս ենք հիշում անցյալ տարեվերջին նախագահ Արմեն Սարգսյանի Սաուդյան Արաբիա կատարած, առանց չափազանցության, պատմական այցը։ Միևնուն ժամանակ պետք չէ շտապել անել հեռուն գնացող հետևություններ անել նաև այս հանդիպման վերաբերյալ, քանի որ հայ-սաուդական հարաբերության խորացումը պետք է անցնի թերևս երկար ճանապարհ: Առավել ևս, որ կասկած չկա, թե դրա հանդեպ ինչպիսի խանդով են վերաբերելու Ադրբեջանն ու Թուրքիան, իրենց հերթին փորձելով անել առավելագույնը Հայաստան-ՍԱ հարաբերության արդյունավետությանը խոչընդոտելու համար: Իհարկե Թուրքիան իր հերթին ունի խնդիրներ ՍԱ-ի հետ, որոնք առավել սուր բնույթ ստացել էին դեռևս 44-օրյա պատերազմի օրերին: Սաուդյան Արաբիան անգամ արգելեց թուրքական ապրանքների մուտքը երկիր, իսկ ամիսներ անց էլ կայացրեց թուրքական դպրոցները փակելու փորոշում: Այդ ամենով հանդերձ, հարկ է նկատել, որ Հայաստան-Սաուդյան Արաբիա հարաբերությունը պետք է զարգացնել ոչ «հակաթուրքականության» առանցքի տրամաբանությամբ:Այստեղ եթե կան անգամ ընդհանուր շահեր, միևնույն է Հայաստանի համար տարածությունը սահմանափակ է: Հետևաբար, հարկավոր է աշխատանքը կառուցել երկկողմ այնպիսի օրակարգի վրա, որը ոչ թե միտված է ինչ որ ուղղության դեմ, այլ դեպի որևէ հեռանկար: Միաժամանակ իհարկե ուշադրության է արժանի թերևս երկու հանգամանք, դրանցից բխող մեկ հարց՝ արդյոք Հայաստան-Սաուդյան Արաբիա նախագահ Արմեն Սարգսյանի անցյալ տարեվերջին կայացած հանդիպումը և երկու երկրների ԱԳ նախարարների նախօրեին կայացած հանդիպումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ պատերազմի միջոցով Ադրբեջանը այսպես ասած փոխել է ստատուս-քվոն իր օգտին, ինչից հետո Սաուդյան Արաբիան այլևս  համարում է, որ Ադրբեջանը չի կարող «դժգոհություն» ունենալ Հայաստանի հետ հարաբերության հարցում քայլերի կապակցությամբ: Բոլոր դեպքերում, ակնհայտորեն Հայաստանի դիվանագիտության համար բացվել է աշխատանքի նոր ու կարևոր ճակատ։ Կասկածից վեր է, որ Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերության հասնելու և տնտեսա-քաղաքական շահերը մերձեցնելու ուղղությամբ խիստ անհրաժեշտ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում