Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Հայաստանում կան կոմպետենտ կադրեր, որոնք կարող են թույլ չտալ երկիրը ներքաշել Կրեմլի արկածախնդրության մեջ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինական քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը

 Պարոն Հակոբյան, ռուսուկրաինական լարման ֆոնին Դոնբասից Ռուսաստան է անցել 10 հազար 356 մարդ: Դոնեցկի բնակչությունը տարհանվում է։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը։

-Ակնհայտ է, որ Մոսկվան մոլորվել է արտաքին քաղաքական անհաջողություններից: Վերջին ամիսներին բացի իր նկատմամբ բացասական ուշադրություն գրավելուց և պատժամիջոցներից Կրեմլը ոչնչի չի հասել: Դոնբասի տարածքից տեղի բնակիչների, այսպես կոչված, տարհանումը ցույց է տալիս ռուսական իշխանությունների ցավոտ տատանումները: Հատկապես Մոսկվայում ծանր են տանում, որ ռազմական շանտաժն արդյունք չի տալիս, քանի որ հենց այդ ոլորտն էին նրանք համարում հիմնական հաղթաթուղթը: Պուտինի ռեժիմը անկյուն է քշվել, և դարձել է ավելի վտանգավոր ու անկանխատեսելի բոլոր նրանց համար, ում նա համարում է հակառակորդ:

Հայ համայնքը ի՞նչ է ակնկալում Հայաստանից, ինչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը, արդյոք այդ տարածաշրջանից դեպի Հայաստան հայերի հոսք կլինի:

-Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ իրավիճակում է Հայաստանը և այս պահին պաշտոնական Երևանի լավագույն որոշումը կլինի կենտրոնանալ միջազգային իրավունքին հետևելու վրա: Ինչ վերաբերում է համայնքի ակնկալիքներին, պետք է հաշվի առնել, որ Սփյուռքի ներկայացուցիչները ճնշող մեծամասնությամբ Ուկրաինայի քաղաքացիներ են, ես կասեի՝ շատ ակտիվ քաղաքացիներ, որոնք ներգրավված են հասարակական ու քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում: Բնականաբար, բոլորը ցանկանում են խաղաղություն ինչպես Ուկրաինայում, այնպես էլ իրենց պատմական հայրենիքում: Նշեմ, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է Ուկրաինայի հայերի միության հետ, դեռևս որևէ ֆորսմաժորային իրավիճակ չի առաջացել, հույս ունենք, որ չի էլ առաջանա:

Հնարավոր պատերազմի դեպքում որքանո՞վ կհաջողվի Հայաստանին չեզոքություն պահպանել։ Ընդհանրապես, ի՞նչ դիրքորոշում պետք է որդեգրի Հայաստանը:

-Դեռևս պաշտոնական Երևանը իրեն պահում է բավական չեզոք և զուսպ: Հայաստանը քիչ բանով կարող է օգնել հակամարտող կողմերին, այս պահին խիստ կարևոր է օբյեկտիվ գնահատականը տեղի ունեցողին: Հայաստանում կան բավարար թվով կոմպետենտ կադրեր, որոնք իրավիճակի ամբողջական վերլուծություն կարող են անել և թույլ չտալ երկիրը ներքաշել Կրեմլի արկածախնդրության մեջ: Նաև շատ կարևոր է իրավիճակի անաչառ լուսաբանումը լրատվամիջոցներում:

Որքանո՞վ է հավանական, որ այնուամենայնիվ, դիվանագիտությունը կհաղթի և հնարավոր կլինի խուսափել պատերազմից:

-Միջազգային խաղացողներն անում են ամեն ինչ, որ հեռացնեն էսկալացիայի սպառնալիքը: Միաժամանակ Ուկրաինայի իշխանությունները ակտիվորեն պաշտպանում են ինչպես իրենց քաղաքացիների կյանքը, այնպես էլ երկրի ինքնիշխանությունը: Մենք տեսնում ենք, որ փաստացի ամբողջ Արևմուտքը ներգրավված է ակտիվ դիվանագիտության մեջ: Եթե նկատել եք, անընդհատ այցելությամբ Ուկրաինայում են գտնվում տարբեր երկրների ղեկավարներ կամ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք աջակցում են պաշտոնական Կիևին: Ինտերնսիվ աշխատանք է տարվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում