Saturday, 08 06 2024
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»

Գործող ջերմոցները ոչնչացման վտանգի տակ են, նորաբացները՝ անորոշության մեջ

Այս ամսից, ինչպես գիտենք, թանկացավ էլեկտրաէներգիայի սակագինը  5.5 դրամով, որն առանձնակի  անհանգստություն առաջացրեց նաև ջերմոցային տնտեսվարողների շրջանում: Դա պայմանավորված է նրանով,որ ջերմոցները որոշ սեզոնների  ոռոգվում են  խմելու ջրով:  Ոլորտի մասնագետների և տնտեսվարողների պնդմամբ,սակայն,ջերմոցների համար մեծագույն  հարված  կարող է լինել, եթե ապրիլի 1-ից  բարձրանա նաև գազի սակագինը,որն ամենայն հավանականությամբ անխուսափելի է,քանի որ ռուսական «Գազպրոմ Արմենիան» դիմել է կարգավարող հանձնաժողով կապույտ վառելիքի միասնական՝ 135.6 դրամ սակագին սահմանելու հայտով։ Նշենք, որ դեռևս Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակ ջերմոցային տնտեսություններն օժտված էին  արտոնությամբ,այն է՝ տարվա ցուրտ  ամիսներին՝ապրիլից նոյեմբեր,  սովորական սպառողներից պակաս էին վճարում մեկ խորանարդ մետրի համար շուրջ 30 դրամով:

«Ջերմոցների ասոցացիայի» ղեկավար Պողոս Գևորգյանը կարծում է, որ այս շղթայական թանկացման հետևանքները  ջերմոցային տնտեսության համար  կործանարար է լինելու: «Առանց այն էլ քիչ եկամտաբեր ոլորտը լիովին կորցնելու է շահավետությունը: Տնտեսվարողները պարզապես  կսկսեն վերացնել»,-ընդգծում է նա։  Վերջինս մեզ փոխանցեց, որ իրենց ասոցացիայի տեղեկություններով՝ արդեն իսկ նորաբաց 4-5 ջերմոցատերեր  հրաժարվել են  այս տարի մշակելուց՝ չկարողանալով այդքան շատ հարկային բեռի տակ մտնել: «Ի՞նչ հույսով վերցնենք վարկերը, եթե կառավարությունը ոչ մի հստակ խոստում չի տալիս, ոչ մի սուբսիդիոն ծրագիր չի առաջարկում,միայն խոսել է,որ բանակցություններ է վարում՝թանկացումը կանխելու համար»,-վրդովված հավելեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ եթե ոչինչ չարվի, ապա ներկայումս մշակվող շուրջ  170000 հա ջերմոցները կկանգնեն ոչնչացման վտանգի առաջ, իսկ տնտեսությունների  վարման մեջ ներգրավված   շուրջ  11000 մարդկանց մեծ մասը սկսելու է հրաժարվել ջերմոց մշակելուց, մնալու է  անգործ,անորոշության մեջ: «Պատկերացնում եք՝ ինչ վտանգավոր  իրավիճակ կստեղծվի: Ամենայն հավանականությամբ, ջերմոցային տնտեսություն ունեցող մարդկանց  մի մասը կգնա այլ երկիր՝ աշխատելու և ապրուստ վաստակելու»,-ասում է Պողոսյանը։

Վերջինիս փոխանցմամբ՝ իրենց  ասոցացիան բավականին շատ  ջերմոցային տնտեսությունների մասնակցությամբ ժողով են նախատեսել, որի ընթացքում քննարկելու են  ու որոշեն, թե թանկացումների դեմ ինչ  պահանջներ,առաջարկներ  ներկայացնեն կառավարությանը՝ ոլորտը փրկելու համար հրատապ քայլեր ձեռնարկելուն ուղղված։ Այդ պահանջներն ու բողոքը, թեև կհստակեցվեն  ժողովի ընթացքում, սակայն նա ցանկացավ նշել, որ պետությունից պահանջելու են առաջին հերթին  կանխել գազի թանկացումը, իսկ եթե դա անհնար է, գոնե ջերմոցային տնտեսվարողների համար արտոնյալ սակագներ սահմանվի, երկրորդը՝ Թուրքիայից ներկրվող ապրանքների մաքսատուրքը բարձրացվի, որ հայկական ապրանքը չկորցնի իսպառ իր մրցունակությունը։

Իր համոզմունքը բացատրում է նրանով, որ Հայաստանում աճող գյուղմթերքի էական թանկացումն անխուսափելի է, քանի որ նրա  ինքնարժեքի գոյացման  50-70 տոկոսը կազմում  է գազն ու մյուս էներգակիրները, դրան գումարած թանկացել է ջուրը, որով ջերմոցները  ոռոգվում են, իսկ թուրքական բանջարեղենը ստացվում է բնական եղանակով և անհամեմատ էժան է:  Ըստ  Պողոսյանի՝ դժվար չէ պատկերացնել՝ քանի անգամ կթանկանա գյուղմթերքի ինքնարժեքը և ինչ անմխիթար պատկեր կստեղծվի։ «Եթե նախկինում արդեն իսկ ապրանքի գինը ցածր էր ու քիչ շահավետ, օրինակ՝ լինում է ժամանակ,որ վարունգի կիլոգրամն ընդամենը 20-30դրամ է վաճառում մշակողը, առաջանում է նաև  իրացման խնդիր, ապա հիմա կարող է դառնալ անհաղթահարելի խնդիր, քանի որ Թուրքիայից դարձյալ մեծ քանակությամբ գյուղմթերք է ներկրվելու, իսկ եթե  սահմանը բացվի, հայակական ապրանքն ընդհանրապես չի վաճառվի։ Կստացվի, որ մենք այժմվանից մեր հարևանների, թշնամի երկրների  տնտեսության  զարգացման համար հրաշալի պայմաններ ենք ստեղծում, քանի որ մեր շուկայում արդեն 100 տոկոսով կսկեն թուրքական բանջարեղեն գնել»,-եզրափակեց ասոցացիայի ղեկավարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում