«Կոլխոզնիկները մեզ արհամարհում են, որովհետև ՀՀ ԱԺ-ում իրար գնդակահարեցինք, եկան մարդիկ, որոնք երկիրը տվեցին խուժանի ձեռքը»,-ասում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը՝ անդրադառնալով «Միութենական պետության» մասին խոսակցություններին։ Դիտարկմանը, որ Հայաստանը 10 տարի ղեկավարած նախագահ Ռոբերտ Քոչարյանն է այդ մասին խոսում, նշում է․ «Քոչարյանը թող չճամարտակի ու չվախեցնի ժողովրդին․ թող գնա պատմություն սովորի»։