Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Եթե կան ռազմական հանցագործներ, ապա նրանց պետք է փնտրել հենց Ադրբեջանում՝ ի դեմս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի. Արցախի ՄԻՊ

Հետապնդումներով և սև ցուցակներով Ադրբեջանը հերթական անգամ նպատակ է դրել ահաբեկել Արցախում ապրող մարդկանց, որոնք տարբեր ատյաններում փորձում են առաջ տանել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ ասել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից նաեւ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հայտարարվող հետախուզումներին։ Հիշեցնենք, որ ադրբեջանցիները նշել են, թե, անգամ Արցախի նախագահի նկատմամբ են հետախուզում հայտարարել։

Ադրբեջանի գործողությունների մեջ Գեղամ Ստեփանյանը երկու հիմնական ուղղություն է մատնանշում․ առաջինն, ըստ նրա, Արցախի ժողովրդին ահաբեկելու համար պաշտոնյաների հանդեպ հետախուզում հայտարարելն է, իսկ երկրորդը՝ արտաքին աշխարհից Արցախի մեկուսացումը խորացնելը։ Հերթական մանիպուլյատիվ քայլերով, ինչպես պարոն Ստեփանյանն է նկատում, ադրբեջանական կողմը միջազգային հանրությանը նաև մոլորության մեջ գցելու փորձ է անում՝ շեղելով նրանց ուշադրությունը արցախահայության նկատմամբ իր դրսևորած ատելությունից և անհանդուրժողանակությունից։

«Ասեմ, որ ինքս հաճախակի եմ ադրբեջանցի տարբեր օգտատերերի կողմից սպառնալիքներ ստանում, բայց դրանք դիտարկում եմ որպես արցախահայության իրավունքների դեմ ուղղված հերթական ահաբեկչական գործողություն։ Բացի այդ, Ադրբեջանն այդ կերպ փորձում է թույլ չտալ, որ միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչները՝ այդ թվում իրավապահ, գան ու իրենց աչքով տեսնեն Արցախում տիրող վիճակը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը։

Հետախուզումներ հայտարարելով, գուցե ադրբեջանը, փորձի սահմանափակել որոշ արցախցիների ազատ տեղաշարժը այլ երկրներում, բայց և, միևնույն ժամանակ, ՄԻՊ-ը հույս է հայտնում, որ Ադրբեջանն այդ հարցում համախոհներ չի գտնի արտաքին աշխարհում։

«Եթե կան ռազմական հանցագործներ, ապա նրանց պետք է փնտրել հենց Ադրբեջանում՝ ի դեմս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության։ Նրանք 44 օր շարունակ տարբեր տեսակի՝ այդ թվում միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակերից, ուղիղ թիրախավորել են Արցախի գրեթե բոլոր քաղաքացիական բնակավայրերը՝ այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով 80 քաղաքացիական անձ է զոհվել 44 օրերի ընթացքում»,-ասաց Գեղամ Ստեփանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում