Friday, 07 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Ոսկեպարի մայրուղին երեք կտորով կհայտնվի նրանց հողի մեջ․ 70-ականների քարտեզներով սահմանազատումը չի բխում ՀՀ շահերից

Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս սահմանազատման և սահմանագծման աշխատանքները չեն սկսվել, սակայն նշվում է, որ սահմանազատման գործընթացն իրականացվելու է 70-ականների քարտեզով, որը որևէ կերպ չի բխում հայկական կողմի շահերից։ Նշվում է՝ Տավուշում նոր ճանապարհներ կառուցելու աշխատանքներ են մեկնարկելու, որոնցից մեկը Ոսկեպար ուղղությունն է, ինչպես նաև գյուղի մոտով անցնող Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի հատվածն է։ Բացի այդ, Կիրանց գյուղից դեպի Ոսկեպար տանող ճանապարհի մի հատվածը ևս հայտնվում է սահմանին, մյուսը Ոսկեպար-Բաղանիս ճանապարհն է։

Քարտեզագետ Ռուբեն Գալիչյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վերահաստատեց՝ 70-ականների ՌԴ Գլխավոր շտաբի քարտեզներով սահմաններն այնպես են գծել, որ Հայաստանի տարածքից շուրջ 1500 քառակուսի կիլոմետր տրվել է Բաքվին և մեզ համար կարևոր է՝ 20-ականների քարտեզով սահմանազատում իրականացնելը։ Ճիշտ տարբերակը, ըստ նրա, 1920 թվականից մինչև 1926 թվականը եղած խորհրդային քարտեզներն են, որտեղ Հայաստանում ադրբեջանական անկլավներ չկան, Ալ լճերը ամբողջությամբ մերն են, Շուռնուխի շրջանի այն տարածքը, որ այսօր ճանապարհը Ադրբեջան է մտնում ու դուրս գալիս, դա ևս Հայաստանի տարածքում էր գտնվում։

«30-ականներին երկու անկլավային տարածք տրվեց Ադրբեջանին, որ խրվի Հայաստանի մեջ և մայրուղիներ դնի։ Դրանից հետո 70-ական թվականներին վավերացված քարտեզների մեջ անկլավային դատարկ տարածքները Ադրբեջանին անցան։ Դրանք դատարկ տարածքներ են, պարզապես դրված են նրա համար, որ Ադրբեջանը մեր մայրուղին հսկի, ուրիշ որևէ արդարացում չկա»,-ասաց Գալիչյանը՝ հավելելով, որ 70-ականների քարտեզներով Ադրբեջանին են անցնում երեք գյուղեր, որոնցից մեկն արևելք է, մյուս երկուսը Ոսկեպարի հատվածում է։ Կիրանց գյուղից դեպի Ոսկեպար տանող ճանապարհը սահմանին է հայտնվելու»,-հավելեց Գալիչյանը։

Այսպիսով, Գալիչյանի խոսքով՝ Ոսկեպարը հայկական կողմին է մնալու, իսկ նրա արևելքի և արևմուտքի երկու ադրբեջանական գյուղերը՝ Վերին Ասկիպարա և Վարին Ասկիպարա, որոնցից մեկը անկլավի մեջ է, նրանց է մնալու։ Նույն հայկական անունով են կոչել այդ գյուղերը, բայց Ոսկեպարը առանձին գյուղ է, ավելի մեծ տարածք է ներառում, հայկական շրջանում է գտնվում և Ոսկեպարն է, որ բաժանում է ադրբեջանական անկլավը Ադրբեջանի մայր սահմանից։

Քարտեզագետը մտահոգ է Ոսկեպարի մայրուղու ճակատագրով, ասում է, որ Ոսկեպարի մայրուղին երեք կտորով կհայտնվի նրանց հողի մեջ, այսպիսով, դեպի Վրաստան գնացող ճանապարհը կփակվի և Նոյեմբերյանից չես կարող գնալ հյուսիս, քանի որ հենց այդ հատվածում հատվում է ճանապարհը։

«Ինչպես Շուռւնուխի դեպքում, ինչպես Տաթևից Քաջարան գնացող ճանապարհը արեցին, նույնը պետք է արվի այս դեպքում։ Անկլավները եթե տրվելու են Ադրբեջանին, էլ ավելի մեծ խնդիրներ են առաջացնելու։ Հիշեցնեմ, որ անկլավները 30-ականների քարտեզների մեջ գոյություն չունեն, 32 թվականի քարտեզի մեջ Տավուշի երկու անկլավներ կան, իսկ 38-ին ավելացավ Տիգրանաշենը որպես անկլավ»,-ասաց Գալիչյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում