Այսօր՝ փետրվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայից դեպի Նորագավիթ կամրջի մոտ մեքենան բախվել է պատին և կան կասկածներ, որ մեջը դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 խումբը՝ խմբի պետ Վարազդատ Սեդրակյանի գլխավորությամբ:
Փրկարարները Mercedes մակնիշի ավտոմեքենայի միջից դուրս են բերել Արմավիրի մարզի բնակիչ, 59-ամյա Վաչագան Ա.-ի դին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած դի տեղափոխող ավտոմեքենային: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել: