
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 15-ին խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների, ԱԺ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քննարկվել են փետրվարի 16-ին կայանալիք ԱԺ հերթական նիստի օրակարգային հարցերը։
«Նիստի քննարկմանն է ներկայացվում «Բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Օրակարգում ներառված են նաև պատգամավորական հայտարարություններ»,- ասվում է հայտարարության մեջ։
Ըստ աղբյուրի՝ խորհրդակցության ավարտին ԱԺ նախագահը հայտարարել է, որ փետրվարի 16-ի ժամը 11։00-ին հրավիրվելու է ԱԺ հերթական նիստ։