Friday, 07 06 2024
13:45
Մեքսիկայում հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Լավ կլինի իշխանությունն ասի՝ ԵՄ-ի 2․6 մլրդ եվրոյի ուղղությամբ ծրագրերն ի՞նչ փուլում եմ գտնվում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 14-ին ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական զարգացումը և կարևորել այդ ուղղությամբ համատեղ ջանքերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը շարունակում է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում և հավելել, որ ՀՀ իշխանությունների նվիրվածությունը ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին անբեկանելի է:

Զրուցակիցները քննարկել են ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում, առանձնակի կարևորվել է Սյունիքի մարզում 80 մլն եվրոյի փաթեթի արդյունավետ կյանքի կոչումը:Վարչապետը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը՝ տարածաշրջանում փոխըմբռնման ու կայունության ամրապնդման ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լիցքաթափմանն ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Սոչիում ՌԴ նախագահի, Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումների, ինչպես նաև փետրվարի 4-ին տեղի ունեցած քառակողմ տեսակոնֆերանսի արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:

Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովումը՝ հաշվի առնելով հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ադրբեջանական կողմից հնչեցվող սպառնալից հայտարարություններն ու արդեն իսկ հայկական մի շարք կոթողների ոչնչացման ուղղությամբ իրականացված քայլերը:

Ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի լիարժեք գործարկման և համանախագահների գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ առանձնակի կարևոր է անդրադարձը 2․6 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթի իրականացման ուղղությամբ աշխատանքի ընթացքին վերաբերող հարցերին։ Քաղաքագետը գտնում է, որ այս ուղղությամբ իշխանությունը հասարակությանը բավարար չափով ինֆորմացիա չի տրամադրում․«Լավ կլիներ իշխանություններից ևս հետաքրքրվեիք, թե այդ ծրագիրն ինչ փուլում է գտնվում, ինչ աշխատանք է իրականացվում այդ  ուղղությամբ։ Կոնկրետ ես այդ աշխատանքի մասին չեմ լսել։ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ընթացքում, պաշտոնական հաղորդագրության համաձայն, քննարկվել է Սյունիքի մարզում 80 մլն եվրոյի փաթեթի արդյունավետ կյանքի կոչմանն ուղղված հարցեր։ Հաղորդագրությունից սակայն հստակ չէ՝ վարչապե՞տն է  այդ հարցը բարձրացրել, թե՞ ինչ-որ աշխատանք է ընթանում և դրա շուրջ է ծավալվել խոսակցությունը։ Ուզում եմ ասել, որ լավ կլիներ, եթե իշխանությունները մեզ ինֆորմացիա տրամադրեին այդ 2․6 մլրդ  եվրոյի հետ կապված ինչ աշխատանքներ են ընթանում, պատրաստվու՞մ է ճանապարհային քարտեզ, թե՞ ոչ, քանի որ այդ գումարը դրված է  շատ կոնկրետ 3-4 ուղղությունների համար։ Օրինակ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության հարավային մասի համար կես միլիարդ, 600 միլիոնը միջին ու մանր բիզնեսի համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա

Եվրամիության որոշումից հետո, մեր զրուցակցի խոսքերով,  գրեթե մեկ տարի է անցել և հետաքրքիր է, թե այդ ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվել․«Միգուցե աշխատանք իսկապես տարվում է, բայց հասարակությունը տեղյակ չէ, այդ պատճառով էլ գտնում եմ, որ իշխանությունները դրա մասին պետք է տեղյակ պահեն»,-ընդգծեց նա։

Գրիգորյանը նշեց, երբ խոսում են մանր ու միջին բիզնեսին տրամադրվելիք 600 միլիոնի մասին, պետք է նկատի ունենալ, որ այստեղ ներառված են ինվեստիցիոն ծրագրեր, տեխնիկական աջակցության ու այլ ծրագրեր․«Մենք կլսեինք, եթե այստեղ ինչ-որ շարժ լիներ։ Ըստ ծրագրի՝ պետք է աջակցություն տրվեր 30-40․000 կազմակերպությունների։ Դա ահռելի մեծ թիվ է և ես չեմ լսել, թե այստեղ ինչ-որ շարժ լինի այդ ուղղությամբ, իրարանցում, թե մարդիկ պատրաստում են այն ծրագրերը, հրապարակել են իրենց պլանները, թե ինչ են անելու մոտակա ժամանակահատվածում։ Ես չեմ տեսել, որ Եվրամիությանը ներկայացվեն ծրագրեր, որ ԵՄ-ն էլ դրանք ֆինանսավորի։ Ուզում եմ ասել, որ այդ ծրագրերը Հայաստանի համար անչափ կարևոր են և՛ սոցիալական հարցերը լուծելու համար և՛ նաև ռազմավարական իմաստով և դա է պատճառը, որ հասարակությունը պետք է հետաքրքրվի, թե ինչ է արվում, ինչ չի արվում։ Այդ խնդիրներն անպայման պետք է դրվեն կառավարության առջև։ Ես չեմ բացառում, որ ինչ-որ աշխատանք տարվում է, պարզապես մեզ չեն ասում»։

Ինչ վերաբերում է Տոյվո Կլաարի այցին առհասարակ, մեր զրուցակիցը այն չափազանց կարևորեց․«Միանշանակ ես շատ ուշագրավ եմ համարում, քանի որ  աշխարհի ուշադրությունն այս պահին շեղված է  Ուկրաինայի հարցի վրա ու բնական է, որ լավ կլինի, որպեսզի նրանք մեզ չմոռանան։ Հակառակ դեպքում՝ Ադրբեջանն ու Թուրքիան իրավիճակից կօգտվեն։ Այդ վտանգը մշտապես կախված է մեր գլխին։ Ադրբեջանի հռետորաբանությունը չի փափկել, Բաքուն անընդհատ մեր դեմ քայլեր է իրականացնում տարբեր հարցերում՝ այդ թվում միջազգային հարթակներում է մեր դեմ գործում։ Մեծ հաշվով Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը չի փոխվել ու իրենք պատրաստ են ագրեսիվ քայլեր իրականացնել մեր դեմ։ Դրանք կարող են լինել լոկալ և ոչ  լոկալ քայլեր, բայց ասածիս միտքն այն է, որ իրենք մշտապես պատրաստ են մեզ ճնշել ու շատ կարևոր է, որ ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ առկա է»։

Արդյոք այդ ուշադրությունը կարող է զսպիչ գործոն լինել Բաքվի ու Անկարայի համար, հարցին ի պատասխան, Ստեփան Գրիգորյանն ասաց․«Միանշանակ կարող է զսպիչ գործոն լինել։ Այն փաստը, որ Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների արտգործնախարարները մի քանի օր առաջ խոսեցին ղարաբաղյան հակամարտության մասին՝ արդեն իսկ շատ բան է  վկայում։ Ընդ որում խոսել են բոլոր կարևոր հարցերից՝ և՛ կարգավիճակից և հումանիտար հարցերից, դա շատ կարևոր է։ Այս պահին աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա ու շատ հավանական է, որ Ռուսաստանը սկսի կոշտ քայլեր իրականացնել, դեմոկրատական աշխարհը հետևում է այդ  զարգացումներին, բայց նրանց ուշադրությունը չի վրիպում նաև Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի հարցերից»։

Գրիգորյանը մեջբերեց հատկապես Ֆրանսիայի օրինակն ու հետաքրքրությունն այս հարցի շուրջ․ «Ինչպես գիտեք՝ Մակրոնը նախքան Պուտինի հետ հանդիպումը խոսեց Բայդենի հետ, հետո նորից հեռախոսազրույց ունեցավ՝ քննարկելով նաև, թե ինչ վիճակում է ղարաբաղյան հարցը։ Ուզում եմ ասել, որ  միանշանակ այս ուշադրությունը Ադրբեջանի համար զսպիչ մեխանիզմ կարող է լինել»,-եզրափակեց նա։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում