Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը «Առաջին լրատվականի» եթերում անկեղծացել է՝ հպարտություն է զգում, երբ այցելում է Եռաբլուր։ Հակառակ մյուսներին ասում է՝ լավատես եմ դառնում։ Ռեժիսորը չի կարևորում քաղաքական ղեկավարության հետ մշակութային գործիչների հանդիպումները։ Քաղաքական պրոցեսներին չի մասնակցում, քանի որ կարծում է՝ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, իսկ ինքը բեմադրություններով է խոսում երկրի խնդիրների մասին և իր ուսանողներին սովորեցնում կրթում իբրև քաղաքացիական անձ։