Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 130 քաղաքացի, այսպիսով` մահերի թիվը երկրում հասել է 133 հազար 294-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Երկրում վերջին 24 ժամում գրանցվել է վիրուսի 33 հազար 681 նոր դեպք, որից 2655-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ գրանցված ընդհանուր 6 մլն 730 հազար 608 դեպքից 6 մլն 238 հազար 83-ն առողջացել է: 3097 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 61 մլն 373 հազար 600 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ արդեն 54 մլն 715 հազար 414 քաղաքացի: Իսկ երրորդ՝ այսինքն` խթանիչ դեղաչափը ստացածների թիվը հասել է 20 մլն 773 հազար 200-ի: