Sunday, 05 05 2024
12:30
Դանիայում փոխել են օրենքը. 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբորտը
12:15
Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է
Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
11:15
Չինաստանն առաջին անգամ արձակել է զոնդ՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ վերցնելու համար
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական. հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը

Բրենդից դեպի օրինաչափություն. Հայ քաղաքական մտքի ռազմավարական խնդիրը

Այսօր աշխարհում Հայասանի բրենդը ժողովրդավարությունն է, խորհրդարանական ամբիոնից ԱԺ պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ հանգամանքը թերևս կարող է դիտարկվել ոգևորող, գոհացուցիչ լույսի ներքո, միաժամանակ նաև՝ ոչ այնքան:

Բանն այն է, որ, եթե անկախությունից 30  տարի անց Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է, ապա դա նշանակում է, որ մսխվել է 30 տարի: Որովհհետև Հայաստանն ուներ թերևս բավարար ներուժ այս երեք տասնամյակի ընթացքում աշխարհին ներկայանալ բոլորովին այլ բրենդավորումով, ժողովրդավարությունը դիտարկելով երկրի համար վաղուց օրինաչափ և հասարակական-քաղաքական կյանքի նորմ դարձած իրողություն: Հայաստանն այդ երեք տասնամյակի ընթացքում ուներ բավարար ներուժ  հաջողելու աշխարհին որևէ հնչեղ հայկական բրենդ մատուցելու տեսանկյունից, լիներ այն տնտեսական որևէ նախաձեռնության կամ նախագծի, թե հասարակական, մշակութային որևէ աշխատանքի տեսքով: Մյուս կողմից, ելնելով անարդյունավետության այն աստիճանից, որով Հայաստանն անցել է նախորդ մոտ երեք տասնամյակը, կարող ենք գոհ լինել, որ այսօր կա գոնե ժողովրդավարության հեռանկարը և Հայաստանը պետք է հետևողական լինի այն պահպանելու և զարգացնելու հարցում:

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ այդ աշխատանքի համար անհրաժեշտ միջավայրը գրեթե բոլոր առումներով խիստ անբարենպաստ է, թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ ներքին ու արտաքին գործոնների բերումով: Աշխարհակարգային վերադասավորումների շուրջ աշխարհաքաղաքական մեծ և սուր դիմակայությունը առաջ է բերում լրջագույն մարտահրավերներ, որոնք հավելյալ ծանրություն են առաջ բերում առանց այդ էլ բավականին ծանր խնդրի՝ եղած աշխարհաքաղաքական և նաև աշխարհագրական իրողությունների պայմաններում ժողովրդավարական կայուն զարգացման համար: Առավել ևս, որ կարծես թե ակնհայտ է և այն, որ այդ բարդ միջավայրում ժողովրդավարական առանցքով հասարակական-քաղաքական, պետական համակեցության ձևավորումը, հաստատումը Հայաստանի համար կարևորագույն հենարան է և միաժամանակ գործիքակազմ: Այդպես է եղել միշտ, սակայն անկախության առաջին տարիներին քաղաքակրթական ուժեղ այցեքարտով Հայաստանը նաև այդ գործոնների շնորհիվ հաջողությամբ ավարտած արցախյան առաջին պատերազմից շատ կարճ ժամանակ անց արդեն շարժվում էր մեկ խոսուն այցեքարտի ուղղությամբ՝ կոռուպցիա և դրա վրա հենված ամբողջատիրական համակարգ: Այստեղ է, որ այդ համակարգի վերադարձի բացառումը լոկ քաղաքական համակրանքի կամ հայացքի հարց չէ, այլ ազգային անվտանգության խնդիր: Ըստ այդմ, Հայաստանի ազգային անվտանգությանը սպասարկել ունակ է միայն այն քաղաքական միտքը, որը կապահովի ժողովրդավարության ողնաշարի ամրացում և դրա շուրջ պետական բովանդակության կառուցում, նպատակ դնելով ժողովրդավարությունը Հայաստանի համար բրենդի աստիճանից իջեցնել առօրյա օրինաչափության աստիճան, իսկ սեփական և միջազգային հանրությանը որպես բրենդ մատուցել արդեն ժողովրդավարական Հայաստանում եղած մտքի ձեռքբերումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում