Friday, 07 06 2024
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի
Բազմիցս ընդգծել ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը
Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում (2024-2025 ուսումնական տարի)
Ալիեւը կեղծում է եւ քանդում խաղաղության ճանապարհը
14:50
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը
Հստակեցվել են ոստիկանության գվարդիայի գործառույթները, այն կլինի ոստիկանապետի ղեկավարման ներքո
Ժամը 10.00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆ
ժամը 8.51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից դադարեցվել է արտահոսքը
«Ասում են` «գործակալ» է, միլիոն է ստանում», «ԱԱԾ-ն հերքել է, որ իր գործակալը չէ, թե ու՞մն է՝ կճշտվի»
Ոստիկանությունը տնտեսվարողի վզին հավելյալ գումար է դնում, որքա՞ն կկազմի այն. Մանուկյան
Գևորգ Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում հնդկական առաջատար տեխնոլոգիաների օգտագործմամբ պղնձաձուլարան կառուցելու տարբերակը
Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել. Սամվել Մարտիրոսյան

Վարդենիսում անորոշությունը պահպանվում է. դատարանն անվավեր է ճանաչել համայնքապետի ընտրությունը

 

Առաջին ատյանի դատարանը մասամբ բավարարել է Վարդենիսի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հայցն ու անվավեր է ճանաչել համայնքապետ ընտրելու ավագանու որոշումը։ Եթե մյուս կողմը դատարանի որոշումը չվիճարկի, ու այն մեկ ամսից ուժի մեջ մտնի, ավագանին քաղաքապետ ընտրելու նոր որոշում պետք է ընդունի։ Սակայն, ըստ ամենայնի, ավագանու «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները մտադիր են որոշումը վիճարկել Վերաքննիչ դատարանում։

Նշենք, որ դատարանը իր որոշման հիմքում դրել այն փաստը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները այդ նիստի մասին իրազեկված չեն եղել։
Այս առնչությամբ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքների փաստաբան Վարազդատ Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք դատական ակտը անհիմն են համարում և չպատճառաբանված. «Դատական ակտը դեռ մեկ ամիս ժամանակ ունի ուժի մեջ մտնելու համար: Այսինքն այս պահին դա ուժի մեջ չէ, մենք էլ նախատեսում ենք վերաքննիչ բողոք տանել, այնպես չէ, որ մենք այդ դատական ակտը ընդունում ենք որպես ճշմարտություն:

Մենք նաև դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էինք ներկայացրել, որը մերժել էր դատարանը: Հիմքում դրել էինք այն հանգամանքը, որ այդ գործը տվյալ դատավորին ձեռքով մակագրվել է օրենքի խախտմամբ: Մենք մինչև վերջին պահը պնդել ենք, որ այս վեճը չի լուծում օրենքի վրա ստեղծված դատարանը: Այսինքն եթե հիմա անգամ դատական ակտի մեջ եղած մի շարք ապօրինություններին էլ չանդրադառնանք, միայն այն, որ այդ գործը քննվել է օրենքի կողմից չստեղծված դատարանի կողմից, դա արդեն դատական ակտի բեկանման հիմք է»,-ասաց նա:

Փաստաբանի խոսքով, դատարանի նախագահ Հրաչ Այվազյանը՝ խախտելով կարգը, այդ գործը մակագրել է մի դատավորի, որը չէր սպասարկում Գեղարքունիքի մարզը:

Նա հիշեցրեց, որ ՄԻՊ-ի արտահերթ զեկույց կա, որտեղ վերջինս կասկածի տակ է դնում ձեռքով մակագրումների օրինականությունը, որ դատարանի նախագահները խախտում են չափանիշների ու պատահականության սկզբունքները:

Հարցին, թե ինչի՞ է ձգտում «Քաղաքացիական պայմանագիրը», որն է նպատակը, որ դիմել է դատարան, Վարազդատ Հարությունյանը պատասխանեց. «ՔՊ-ի նպատակը նոր ընտրություններն են: Այսինքն իրենք սահմանամերձ Վարդենիս խոշորացված համայնքի բնականոն կյանքը իրենց գործողություններով պարալիզացրել են, ձևական առիթով դիմել են դատարան, բայց իրենց իրական նպատակն այն է, որ քանի որ այս անգամ ընտրության արդյունքն իրենց համար հարմար չեղավ, ուզում են նորից փորձել: Ասում են՝ մի անգամ էլ գնանք ընտրության:

Իրենք ասում են՝ տեղյակ չենք եղել, որ ավագանու նիստ է հրավիրվել, դրա համար մեր իրավունքը խախտվել է: Իրենք ասում են, որ խախտվել է իրենց՝ թեկնածու առաջադրելու և ընտրելու իրավունքը: Ասում են՝ չենք իմացել նիստի մասին, բայց մենք դատարանում հրապարակեցինք ապացույցը՝ տեսաաձայնագրությունը, որ ավագանուն նիստի ընթացքում, դեռևս առաջադրումներն էլ չեղած, ՔՊ-ական ավագանու անդամները գալիս մտնում են նիստերի դահլիճ, բայց հրաժարվում են մասնակցել նիստին, ինչը ոչ թե իրենց իրավունքն է, այլ պարտականությունը: Քաղաքական հայտարարություն են անում ու դուրս են գալիս նիստերի դահլիճից: Չնայած այդ ամենին, դատարանը բավարարել է ՔՊ-ի հայցը, հիմա սա քաղաքակա՞ն է, թե ոչ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին ավագանու երեք դաշինքներից երկուսը՝ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները համայնքապետ ընտրեցին Ահարոն Խաչատրյանին։ Միավորված դաշինքները 14 մանդատ ունեին, Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 13։ ՔՊ-ն, որի առաջին համարը Վարդենիսի նախկին ղեկավար Արամ Մելքոնյանն էր, ընտրությանը չմասնակցեց, և նոր ընտրություններ են պահանջում։

«Քաղաքացիական պայմանագիրն» ավագանու ընտրություններում ամենաշատ ձայնն էր ստացել՝ 6163, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը` 4989, «Միասնական Վարդենիսը»` 2205: Վերջին երկու ուժերի միավորվելու արդյունքում, «Քաղաքացիական պայմանագիրը» մեկ մանդատով զիջեց։

Իշխանական կուսակցության անդամները համարում են, որ այս ընտրությունն ապօրինի է, իրենց ընտրելու իրավունքը խախտվել է, քանի որ նիստի մասին իրազեկված չեն եղել։

Նշենք նաև, որ ոստիկանները թույլ չեն տվել Ահարոն Խաչատրյանին մտնել համայնքապետարանի շենք և ստանձնել պարտավորությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում