Friday, 07 06 2024
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի
Բազմիցս ընդգծել ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը
Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում (2024-2025 ուսումնական տարի)
Ալիեւը կեղծում է եւ քանդում խաղաղության ճանապարհը
14:50
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Սպաները թույլ չէին տվել 2 զինծառայողներին ճաշարան մտնել, սնվել, հետո նաև ծեծել են

2022 թվականի փետրվարի 2-ին համացանցում տարածվեց տեղեկություն, որ Կապանի զորամասերից մեկի զինծառայողը թողել է զորամասի տարածքը, փախել է անհայտ ուղղությամբ, թաքնվել է՝ զորամասում իր նկատմամբ կիրառված շարունակական ու անպատիժ, մարդկային արժանապատվությունը նվաստացնող գործողությունների՝ ծեծի, բռնությունների, սննդից զրկելու և այլ գործողություններից ազատվելու պատճառով։

Ըստ նորակոչիկի տատիկի խոսքերի՝ իր թոռը մնալով անտառներում՝ մեկ օր անց զանգահարել է եւ հայտնել իր գտնվելու վայրի մասին: Ըստ զինծառայողի պապիկի՝ լրատվամիջոցներին հայտնած տեղեկությունների՝ բացի իր թոռից, ազգությամբ եւս մեկ եզդի զինծառայողի նկատմամբ ճնշում են գործադրել զորամասի սպաները. չեն թույլատրել ճաշարան ու զորանոց մտնել, և զինծառայողները ստիպված են եղել ձմռան այս ցուրտ եղանակային պայմաններում երկար ժամանակ մնալ դրսում։

Զինված ուժերում սպաների եւ ծառայակիցների կողմից զինծառայողների նկատմամբ խոշտանգումները և վատ վերաբերմունքի այլ դրսևորումները, ճնշումները, բռնությունները, կանոնադրային հարաբերությունների խախտման հետեւանքով սպանությունները, ինքնասպանությունները, ցավոք, եզակի կամ բացառիկ երեւույթ չեն։ Մեր կազմակերպությունը վերջին ամիսներին ահազանգեր է ստանում տարբեր զինծառայողներին ծեծի ենթարկելու, նրանց նկատմամբ վատ վերաբերմունք դրսեւորելու դեպքերի վերաբերյալ, սակայն այդ մասին զինծառայողները եւ նրանց ծնողները խուսափում են բարձրաձայնելուց:

Ցավոք, շարունակում է քաղաքացիների մոտ պահպանվել զինվորական ծառայության հետ կապված իրենց իրավունքների խախտումների վերաբերյալ ահազանգելուց, բողոքարկելուց խուսափելու վարքագիծը, որը հետևանք է հետապնդվելու, պաշտպանվածության և անվտանգության խոցելիության զգացման և իրավական գործընթացների ու ինստիտուտների հանդեպ չհաղթահարված անվստահության։

ՀՀ Կառավարությունը, պաշտպանության նախարարությունը զինված ուժերի բարեփոխումների վերցրած հանձնառությունը չի կարող իրականացնել զինծառայողների իրավունքների, նրանց մարդկային արժանապատվությունը նվաստացնող նման դրսևորումների պայմաններում։

Իրավունքների անպատիժ խախտման պայմաններում որևէ բարեփոխում չի կարող վստահելի ու արդյունավետ լինել, բարեփոխումները պետք է հիմնված լինեն զինծառայողների՝ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, երաշխավորման սկզբունքների հիման վրա։ Դատապարտելով Կապանի զորամասում տեղի ունեցած դեպքը և զինված ուժերում մարդու իրավունքի անպատիժ խախտման ցանկացած դրսեւորում՝ պահանջում ենք․

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբից եւ պաշտպանության նախարարությունից հրատապ և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել զինված ուժերում զինծառայողների մարդկային արժանապատվության նկատմամաբ հարգանքի մթնոլորտի, զինվորական կարգապահության վերականգնման ու պահպանման ուղղությամբ՝ բացառելով ցանկացած հատկանիշի հիման վրա խտրականության որևէ դրսևորում, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից իրականացնել օբյեկտիվ, լրիվ եւ արդյունավետ քննություն դեպքի հանգամանքները բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում