Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Ավստրիայի ուշադրությունը չափազանց կարևոր է․ ակնհայտ է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դուրս է մնում Մոսկվայի վերահսկողությունից

Նախօրեին հայտնի է դարձել, որ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին՝ Վիեննայում: Այդ մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարարությունը: Հատկանշական է, որ հանդիպման մասին տեղեկությունն այս անգամ առաջինը հրապարակում է հայկական կողմը և դա տեղի է ունենում Ավստրիայի արտգործնախարարի Հայաստան կատարած այցից անմիջապես հետո:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի դիտարկմամբ՝ դրական է, որ Ավստիրան ներգրավվածություն է ունենում տարածաշրջանային իրադարձություններում․ «Լրտեսական խաղերը չեմ կարող բացատրել, բայց կարող ենք հստակ արձանագրել, որ  ամբողջ գործընթացը դուրս է եկել Ռուսաստանի վերահսկողությունից ու մասնակցությունից։ Եվ ընդհանրապես ռուսական վերահսկողությունից պետք է ամեն ինչ պետք է դուրս բերել՝ մանավանդ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանի դիտարկմամբ՝ Մոսկվայի վերահսկողությունը հայկական հարցերի նկատմամբ մեզ համար խիստ վտանգավոր է․ «Մոսկվան մշտապես հայկական հարցն ու շահերը աճուրդի է  հանել։ Երբեք Ռուսաստանը ի նպաստ Հայաստանի քայլեր չի իրականացնելու կամ անելու է այնքան, ինչքան իրեն է պետք։ Դա մեզ համար մահվան ճանապարհ է և սա  հստակ պետք է իմանան նույնիսկ ռուսական գործակալները։ Այո՛, այս օրերին նկատելի է ավստրիական կողմի աջակցությունը, բայց ուշադիր լինենք, թե ինչ ասաց արտգործնախարարը՝ որպեսզի օգնենք, Հայաստանը պետք է դիմի։ Այո՛, մենք պետք է լայնորեն  բացվենք  դեպի ԱՄՆ ու Եվրամիություն՝ չբացառելով մնացած ուղղությունները։ Բայց միևնույն ժամանակ  Ռուսաստանի վերահսկողությունից  պետք է ամեն ինչ դուրս բերենք։ Այս վիճակի փրկության միակ ճանապարհը հենց դա է, թող ոռնոց  չդնեն, իսկ ովքեր ոռնոց են դնելու, ուրեմն ռուսական գաղտնի ծառայությունների գործակալ են»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը ընդգծեց, որ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները պետք է կարգավորվեն երկկողմ համաձայնագրերի տիրույթում, իսկ ՀԱՊԿ-ն ու այլ կառույցները պարզապես բլեֆ են․ «Մեկ այլ կարևոր հարց կա։ Այն մտայնությունը, թե  Ավստրիան հայկական հարցի թշնամին է ՝ սխալ է, եթե դրանով շարունակենք  ապրել, ապա  հինգ տարի հետո մեր երկրից բան չի մնա։ Այժմ մենք պետք է նախկինում եղած հակառակորդների հետ ակտիվ երկխոսության գնանք՝ առանց միջնորդության։ Ռուսաստանը չպետք է վերահսկի մեր արտաքին քաղաքականությունը»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝  կարևոր է հասկանալ նաև թուրքական կողմի նպատակները, որոնք Անկարան դնում է  իր առջև․«Հասկանալի է, որ Թուրքիայի համար կտրուկ փոխվել է  իրավիճակը ԱՄՆ-ի կողմից հայերի ցեղասպանությունը ճանաչելուց հետո և Թուրքիան ձգտում է Հայաստանի հետ ա դուրս գալ ընդհանուր հայտարարի, որ հնարավորինս նվազեցվի Թուրքիայի հատուցումը հայերի ցեղասպանության հետ կապված։ Այն, ինչ գտնվում է հրապարակային տիրույթում, թույլ է տալիս ենթադրել, որ Թուրքիան պատրաստ է բացել կոմունիկացիաները, պատրաստ է  պահպանել հայկական ազգային ժառանգությունը Թուրքիայի Հանրապետության տարածքում, բայց ոչ ավել։ Ըստ էության թուրքական կողմի խնդիրը կայանում է նրանում, որ դրանով ամփոփվի հայերի հատուցման հարցը՝ Ցեղասպանության հետ կապված։ Սա է այն առաջադրանքը, որը Թուրքիայի իշխանությունները դնում են իրենց առջև հայ-թուրքական այս  գործընթացի հետ կապված»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքերով՝ Ռուսաստանը բնականաբար նույնպես շահագրգռված է, որ հայերի հատուցման տրամադրման հարցն այդ շրջանակներից դուրս չգա և  երբևիցե  չստեղծվի հնարավորություն, որ Հայաստանն անդրադառնա մոսկովյան պայմանագրին, Կարսի պայմանագրին․ «Այսինքն՝ այն միջազգային  հարաբերություններին հակասող պայմանագրերին, որոնք 1921 թվականին բոլշևիկյան Ռուսաստանը և քեմալիստական Թուրքիան միմյանց միջև կնքել էին և որոնք որ կիսել էին Հայաստանի տարածքն իրար միջև ու վերացրել էին Հայաստանի անկախությունը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում