Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Փոփոխությունները պատվերով չեն լինելու. Վարդապետյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի մասին

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, մասնագիտական հանձնաժողովն իր աշխատանքներում կքննարկի նաև երկրի կառավարման համակարգի փոփոխության հարց, բայց դեռ պարզ չէ՝ արմատական փոփոխություններ կլինեն, թե ոչ: Այս մասին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը, որը որպես հրավիրյալ էր մասնակցում նիստին՝ անդրադառնալով կիսանախագահական համակարգի անցնելու վերաբերյալ հարցին:

«Խորհրդից բացի լինելու է նաև մասնագիտական հանձնաժողով, որը բուն աշխատանքներն է իրականացնելու: Եվ խորհուրդը, և քաղաքական իշխանությունը, և բոլորս մասնագիտական կարծիք ենք ակնկալում հարցի վերաբերյալ: Այսինքն՝ պատվերի շրջանակներում կատարվող փոփոխություններ այստեղ տեղի չեն ունենալու»,-ասաց Վարդապետյանը:

Անդրադառնալով կառավարման համակարգի հնարավոր փոփոխման վերաբերյալ հարցին՝ նա հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ խորհրդարանական կառավարման ձևը թույլ է տվել հաղթահարել քաղաքական ճգնաժամն ընտրությունների միջոցով, այլ ոչ ավել խորացնել այն: «Այս պահին որևէ մասնագիտական քննարկում դեռ տեղի չի ունեցել կառավարման ձևի հետ կապված: Բայց քաղաքական գնահատականը, կարծում եմ, վարչապետի տեսակետի ձևով ներկայացվել է»,-ասաց նա:

Վարդապետյանը վստահեցրեց, որ այս հարցն իհարկե քննարկվելու է խորհրդի, մասնագիտական հանձնաժողովի կողմից, որից հետո ավելի ստույգ տեղեկատվություն կլինի: Ըստ նրա՝ կարճաժամկետ հատվածում տեղի ունեցող ցանկացած փոփոխություն, որը չի հասցրել ապրոբացիայի ենթարկվել, ցնցումների բերում է: Ըստ նրա՝ հաճախակի փոփոխությունները ոչ մի ոլորտում, հատկապես երկրի հիմնական օրենքում, եթե խիստ անհրաժեշտ չեն, չեն կարող լինել շատ դրական գնահատականի ենթակա:

Իսկ թե Սահմանադրությունում նախատեսվող փոփոխությունները կլինեն արմատական, թե ոչ, նա ասաց՝ դեռ ոչ ոք պնդել չի կարող: Խորհուրդը պետք է ի վերջո հիմնավորի փոփոխությունների անհրաժեշտությունն ու խորությունը, և մասնագիտական հանձնաժողովն այս առումով պետք է իր մասնագիտական կարծիքն ասի: Վարդապետյանի խոսքով՝ փոփոխությունները, որ կարող են տեղի ունենալ, կարող են չվերաբերել շատ արմատական հարցերի, կարող են վերաբերել առանձին ինստիտուցիոնալ խոչընդոտների, որոնք խանգարել են այս կամ այն ոլորտի զարգացմանը կամ դրական ազդեցություն չեն ունեցել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում