Forbes ամսագիրը հրապարակել է ամենահայտնի զույգերի տարեկան վարկանիշը` ըստ համատեղ ֆինանսական կարողության: Ինչպես հայտնում է lenta.ru-ն, այս ցուցակում առաջին տեղը զբաղեցնում են մոդել Ժիզել Բոջնդհենը և ռեկբիստ Թոմ Բրեդին: Ամուսինները մեկ տարվա ընթացքում միասին աշխատել են 76 միլիոն դոլար: Երկրոդ տեղում են Բեյոնսեն և իր ամուսին Jay-Z (Շոն Քարտեր): Այս զույգը մեկ տարում 71 միլիոն դոլար է վաստակել:
Հոլիվուդի ամենահայտնի զույգը` Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին միասնական ջանքերով այս տարի վաստակել են 50 միլիոն դոլար և ցուցակում զբաղեցնում են 3-րդ տեղը: Ընդ որում՝ այս զույգի ընդհանուր կարողության կեսից ավելին` մոտ 30 միլիոն դոլար, աշխատել է Ջոլին:
Չորրոդ տեղում են Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները` 45 միլիոն դոլար կարողությամբ:








































