Նիգերիայի ափերի մոտ հրդեհ եւ պայթյուն Է տեղի ունեցել Trinity Spiri նավթարդյունահանող նավի վրա, որը պատկանում Է Shebah E&P նիգերական ընկերությանը: Այդ մասին հաղորդել Է Daily Trust թերթը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:
«Հաղորդում ենք տխուր միջադեպի մասին՝ հրդեհի, որը ճարակել Է մեր Trinity Spirit նավթարդյունահանող օբյեկտը. այն գտնվում Է Ուկպոկիտի թերմինալի մոտ: Հրդեհը բռնկել Է պայթյունից հետո, որը տեղի Է ունեցել փետրվարի 2-ի վաղ առավտյան: Կատարվում Է պայթյունի պատճառների հետաքննություն… Ներկայում զոհվածների մասին չի հաղորդվում, բայց հաստատում ենք, որ նավի վրա միջադեպից առաջ եղել Է 10 մարդ»,-ասվում Է ընկերության հայտարարության մեջ, որը մեջբերում Է Daily Trust-ը:
Bloomberg գործակալության տվյալներով՝ նավը կարող Է տեղափոխել շուրջ երկու միլիոն բարել նավթ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: