Saturday, 01 10 2022
Շիրակի մարզպետն այցելել է 102, 101 և 100 տարեկան տատիկներին
Վաղատուրը՝ թշնամու թիրախում. ինչ վնասներ է կրել գյուղը
Պուտինն Ալիևի միջոցով թուլացնում է Հայաստանը, որ հետո «փրկի» և դարձնի իր գուբերնիա
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Զինծառայողը ծառայակցին շփոթել է հակառակորդի հետ և կրակահերթ արձակել նրա ուղղությամբ
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է
Դաշտադեմ գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ
Մեխիկոյում կազմակերպված տարբեր ժողովուրդների մշակութային տարրերի ցուցահանդեսին Հայաստանը մասնակցել է հայկական ժանյակի ցուցադրությամբ
Հետախուզվողը վերադարձել է Հայաստան և ներկայացել ոստիկանություն
ՀՀ նախագահը և Արսեն Ղազարյանը մտքեր են փոխանակել ներդրումային ծրագրերի շուրջ
Մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում կանայք չեն զորակոչվի. Շոյգու
Կոչ ենք անում դադարեցնել սննդի, հագուստի, կենցաղային իրերի, տեխնիկակսն միջոցների հավաքագրումներն ու դրամահավաքները. ՀՀ ՊՆ
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Մարդիկ, որոնք փորձում էին իրենց որդիներին ՌԴ քաղաքացի դարձնել, մոբիլիզացիայի որոշումից հետո այդ գործընթացը կդադարեցնեն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակներում քննարկվել են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Ռուսների նոր հոսքը տների վարձավճարները մեծ փոփոխության չի ենթարկի
Ալեն Սիմոնյանը Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով պաշտոնական այց կկատարի Մոսկվա
Իմ դեմ գործը պատվիրել է Սերժ Սարգսյանը, կատարել Միքայել Համբարձումյանը․ Շիրխանյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առիթով
Նախկին նախագահների ֆորմատից դուրս մեխը
Երևանում նախատեսվում է նոր ավտոկայարան կառուցել
Արցախի պատգամավորներն Արայիկ Հարությունյանին առաջարկել են անվտանգության խորհրդի նիստ հրավիրել
Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ
Թարթառի շրջանում ականի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի է տուժել
21-ամյա երիտասարդը նույն բնակարանից երկու անգամ գողություն էր արել
Վահրամ Դումանյանը Հունաստանի և Կիպրոսի գործընկերների հետ քննարկել է եռակողմ ձևաչափով համագործակցության հնարավորությունները
15:00
Բուրկինա Ֆասոյում զինվորականները կրկին պետական ​​հեղաշրջում են իրականացրել
«Տելեգրամով» թմրանյութ էին ձեռք բերել, տարբեր վայրերում տեղադրել ու բռնվել
Աննա Հակոբյանը բացատրել է, թե ինչու կազմեց «Էրատո» ջոկատը

Միջադեպ Վեդի խոշորացված համայնքի Շաղափ գյուղում` քաղաքական դրդապատճառներով. Ինչ վնասներ է կրել համայնքը

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Շաղափ գյուղի բնակչությունն  արդեն  տևական ժամանակ պարբերաբար  ունենում է  ջրի լուրջ խնդիր: Այս տարվա մեջ արդեն  երեք անգամ  վնասվում է գյուղի գլխավոր ջրագիծը՝ պատճառ դառնալով քաղաքացիների ջրի մագիստրալների  սառչելուն ու խափանվելուն: Մինչ այդ  էլ գյուղի մի մասը մեկ ամբողջ օր  կաթվածահար վիճակում էր հայտնվել՝ էլեկտրոկայանի վնասման պատճառով հոսանքազրկվելով:  Մենք պարզեցինք, որ Էլեկտրակայանը  վնասվել է ինչ-որ անձանց կողմից կրակոցների  պատճառով և դեպքի առիթով  ընթանում է նախաքննություն: Մեր հավաստի աղբյուրները  պարզեցին նաև, որ բնակիչների շրջանում  տարածված է վարկած և համոզմունք, որ գյուղին մեծ վնաս հասցրած միջադեպերը  դիտավորությամբ արված արարքներ են, որոնց դրդապատճառներն իրականում քաղաքական են՝ ուղղված ներկայիս Վեդի համայնքի և վարչական շրջանների ղեկավարների պաշտոնակատարների  դեմ՝ նպատակ ունենալով նրանց դեմ դժգոհություն հրահրել: Քաղաքացիները համոզված են, որ սովորական դարձած այսպիսի հանցավոր, վնասատու երևույթները  անպատժելիության, անգործության հետևանք են, իրավական համակարգի ոչ պրոֆեսիոնալիզմն ու արդարադատություն գործելու կարողության ու կամքի  բացակայությունը:

Հիշեցնենք, որ Կառավարությունը որոշում է ընդունել վաղաժամկետ դադարեցնել Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները, և նշանակվել են  ժամանակավոր պաշտոնակատարներ և ավագանու նոր արտահերթ ընտրություններ,որոնք կանցկացվեն այս տարվա գարնանը։ Որոշումը պայմանավորված էր նրանով,որ Վեդիում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքով ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը Սիսավան համայնքի ղեկավար Սպարտակ Թարթիկյանի գլխավորությամբ,երկրորդ   տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր, որն առաջնորդում էր Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը,երրորդում՝ «Հանրապետություն» կուսակցությունն էր։  Նշենք նաև,որ առաջին տեղում հայտնված,սակայն 50+ ձայներ չապահոված  «Իմ հզոր համայնքը» հիմնականում բաղկացած էր նախկին իշխանության ժամանակ տնտրված,նախկին ՀՀԿ-ական ղեկավարները,այդ թվում՝նույն  Շաղափի նախկին ղեկավար Ավետիսյան Արարատը,Ուրցաձորի ղեկավարը և այլք: Ուժերը համայնքի ղեկավար և ավագանի ընտրելու հարցում  չկարողացան գալ ընդհանուր համաձայնության: Այդ փակուղուց դուրս գալու համար «ՔՊ» և «Հանրապետություն» կուսակցության թեկնածուները ինքնաբացարկ հայտնեցին, և նշանակվեց նոր ընտրություններ:

«Առաջին լրատվական»-ը կապ հաստատեց 2022-ի հունվարի 13-ից Գարիկ Սարգսյանի կողմից Վեդի խոշորացված համայնքի Շաղափ վարչական տարածքի ղեկավար նշանակված  Մարո Առաքելյանի հետ, ով մեզ հետ զրույցում  հաստատեց, որ ջրագծի վնասման պատճառով համայնքը մեծ վնասներ է կրել: Նա նաև չհերքեց, որ միջադեպն ունի քաղաքական դրդապատճառներ: Հիմնվելով արդեն հայտնի որոշ փաստերի վրա՝ նա հավանական է համարում, որ իրենց քաղաքական  հակառակորդները  այսպիսի անթույլատրելի միջադեպեր կազմակերպելով, փորձում են ներկայիս ղեկավարների պաշտոնակատարների դեմ բողոք հրահրել, վարկաբեկել, որպեսզի  առաջիկայում  կայանալիք արտահերթ  ՏԻՄ  ընտրություններին ընդառաջ իրենց  վարկանիշն ավելի բարձր լինի: «Ես պատահական չեմ համարում, որ  էլեկտրասյունը վթարվել է իմ  պաշտոնավարման հենց հաջորդ օրը՝հունվարի 14-ին, և այն, որ դա կատարվել է հրազենային կրակոցներով: Դիմել ենք իրավապահ մարմիններին և հուսով ենք օբյեկտիվ քննությամբ կբացահայտվի հանցավոր արարքը, որի  հետևանքով  մի օր շարունակ  մի ամբողջ  թաղամաս հոսանքազրկվել է»: Նրա խոսքով՝ իր կասկածներն ավելի հիմնավոր դարձան, երբ որ էլեկտրոցանցից մի օր  աշխատակից չեն  գտել, որ արագ  խնդիրը կլուծի: Սակայն տիկին Առաքելյանն, անմեղության կանխավարկածը չխախտելու համար, չցանկացավ նշել կոնկրետ կասկածյալների՝ ով լինելու մասին: Այնուհանդերձ ով էլ լինի՝ըստ նրա՝մարդկային բանականությունից  դուրս է այդպիսի անմարդկային և անխիղճ արարքը, որի հետևանքով  մեծ վտանգներ ստեղծվեցին  հարյուրավոր բնակիչների, երեխաների կյանքի և առողջության համար: «Մեր գյուղը նախալեռնային է, ձմեռները խիստ են, իսկ մենք չենք օգտագործում գազ, ջեռուցումն ապահովում ենք հոսանքի միջոցով: Այդ պայմաններում  պատկերացնո՞ւմ եք՝ ինչ վիճակում են հայտնվել դպրոցում սովորող երեխաները, ինչպե՞ս են մրսած դաս արել, մեծ թվով ընտանիքներ ի՞նչ խնդիրների առաջ են կանգնել…մեկ ամբողջ օր կաթվածահար վիճակ էր»,-ասում  է Շաղափի վարչական ղեկավարը:

Ինչ վերաբերում է ջրագծի վթարին, նրա համոզմամբ՝  նույն  գործելաոճով  ու ձեռագրով են վարվել այդ անձինք: «Իմ պաշտոնավարման օրվանից՝այս տարվա հունվարի 13-ից ջրագիծը   նույն  տեղից արդեն երեք անգամ, ընդ որում՝ մեկ օրվա մեջ երկու անգամ, դիտավորյալ ջարդում  են ու տարբեր իրերով  խցանում առաջացնում: Այս հանցավոր արարքը պատճառ է դարձել մարդկանց ջրագծի մագիստրալի սառելուն և տևական ժամանակ առանց ջրի մնալուն, քանի որ այս սեզոնին մի քանի ժամ առանց ջուր մնալը բավական է, որ գծերը սառչեն»,-շեշտում է նա: Ընդ որում՝ գյուղն այդ մի գծից է օգտվում, որը գալիս է հարևան Լեռնանիստ գյուղից: Այս համապատկերում ամբողջ խնդիրը ղեկավարի համար այն է,որ  թեև պատրաստ են ամբողջ աշխատակազմով մեծ ջանքերով լուծել խնդիրը,սակայն  ոչ մի երաշխիք չունեն, որ այսքան բանի ընդունակ անձինք նորից չեն կատարի  ամբողջ գյուղի բնակչության  առողջությունը վնասող հանցագործություններ, քանի դեռ չեն պատժվում իրենց արարքի համար; Հետևաբար, ըստ նրա՝ միակ ելքն այն է, որ և իրավապահները չկոծկեն դեպքը, անաչառ, օբյեկտիվ քննություն անցկացնեն և բացահայտեն,  ու պատժվեն մեղավորները:

Նրա կարծիքով՝ մեկ անձը չէր կարող անել այսպիսի  գործողություններ, նրանք շատ են եղել, բացի այդ՝ դեպքը ծրագրած անձինք, եթե վստահ չլինեին, որ կարող են անպատիժ մնալ, չէին  դիմի նման արկածախնդրության: Մյուս կասկածելի հանգամանքն այն է, որ  մինչև  իր  ղեկավարումն այսպիսի բան չի եղել, առաջին անգամ է նման բան կատարվում ու այն էլ, ամբողջ մի օր էլեկտրոցանցը չի լուծում խնդիրը: Մյուս կողմից՝ անձնական, ընտանեկան   հակառակորդների վարկածը ևս բացառում է: Առաքելյանը եղել է գյուղի բուժքույր, բնակչության հետ ունեցել է լավ հարաբերություն, բավականաչափ հարգանք  է ձեռքբերել: Ավելին՝ նա ասաց,որ երբեմն շահարկվում է իր կին լինելու հանգամանքը, որոնց ի պատասխան, նա ցանկացավ ասել, որ ինքը պատրաստ է և ունի բավարար ներուժ համայնքը շատ լավ կառավարելու, նույնիսկ տղամարդ թեկնածուներից լավ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում