Wednesday, 17 06 2026
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու

ՀՀ ԱԽ-ն Կարեն Անդրեասյանին հորդորում է ձեռնպահ մնալ նման գործելաոճից

Դատավորի հեղինակությունը, անկախությունը և անկողմնակալությունը կարևորագույն արժեքներ են, որոնք երաշխավորված են ինչպես միջազգային-իրավական ակտերով, այնպես էլ ներպետական օրենսդրությամբ ամրագրված մի շարք հիմնարար դրույթներով:
ՄԱԿ-ի կողմից ընդունված «Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքների» 17-րդ կետի համաձայն. «Իր պարտականությունները կատարելու ընթացքում դատավորի հասցեին ստացված մեղադրանքը կամ գանգատը, համաձայն համապատասխան ընթացակարգի, պետք է անհապաղ և անաչառ քննարկվի: Դժգոհությունների քննարկումը, եթե դատավորն այլ խնդրանքով հանդես չի եկել սկզբնական փուլում պետք է անցկացվի գաղտնի»:
ՀՀ դատական օրենսգրքում նույնպես ամրագրված է այն սկզբունքը, որի համաձայն` դատավորի վերաբերյալ վարույթը, եթե դատավորն այլ խնդրանքով հանդես չի եկել սկզբնական փուլում, պետք է անցկացվի գաղտնի (109-րդ, 156-րդ հոդվածներ):

Դատական օրենսգրքի համաձայն` Արդարադատության խորհրդի նիստերը դռնփակ են, բացառությամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերի քննության այն դեպքերի, երբ դատավորը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, պահանջում է իր գործի հրապարակային քննություն (109-րդ հոդվածի 2-րդ մաս), վարույթ հարուցող անձը, վարույթին մասնակցած վկաները և այլ անձինք պարտավոր են պահպանել կարգապահական վարույթի գաղտնիությունը: Կարգապահական վարույթի շրջանակներում առաքվող բոլոր փաստաթղթերը պետք է առաքվեն փակ ծրարներով` «գաղտնի» դրոշմագրով (156-րդ հոդվածի 10-րդ մաս), պաշտոնավարման ընթացքում և լիազորությունները դադարեցվելուց հետո դատավորը չի կարող հարցաքննվել որպես վկա իր քննած գործի վերաբերյալ (11-րդ հոդվածի 5-րդ մաս) և այլն: Օրենսդրական այս իմպերատիվները նախատեսված են` ելնելով դատարանի հեղինակության, դատավորի անաչառության, դատավորի անկախության ապահովման նկատառումներից:

Մարդու իրավունքների պաշտպանը, ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 8-րդ կետով, կարգապահական պատասխանատվության ենթարկելու 3 հաղորդում է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհրդին:

Չսպասելով ներկայացված հաղորդումներով Արդարադատության խորհրդի կողմից որոշումների կայացմանը` Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակային հաղորդագրություն է տարածել, որի բովանդակությունը հետևյալն է. «Մարդու իրավունքների պաշտպանը կարգապահական պատասխանատվության ենթարկելու 3 հաղորդում է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհրդին, քանի որ Պաշտպանի գնահատմամբ դատավորներ Երեմ Եսոյանը, Մասիս Ռեհանյանը և Յուրիկ Իսկոյանը վերջին մեկ տարվա ընթացքում թույլ են տվել օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ: Դատավոր Երեմ Եսոյանը ընդամենը 9,6 քառ. մետր բնակելի տարածքի վերաբերյալ մոր և որդու միջև դատական վեճը քննել է 19 ամիս, այսինքն` չի ապահովել գործը ողջամիտ ժամկետում քննելու օրենքի պահանջը: Բացի այդ, անտեսել է բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ օրենքով հստակ սահմանված պահանջը, որով կոպտորեն խախտել է քաղաքացու իրավունքը:
Դատավոր Մասիս Ռեհանյանն անտեսել է առաջին ատյանում հետազոտված ապացույցները վերաքննիչ դատարանում կրկնակի հետազոտելու վերաբերյալ քաղաքացու ներկայացրած օրինական միջնորդությունը` որպես իր որոշման հիմք նշելով նման միջնորդության բացակայությունը: Դատավոր Յուրիկ Իսկոյանը քաղաքացու կալանավորման հարցը լուծելիս քննարկման առարկա է դարձրել նրա մեղավորության հարցը, ինչն անձի անմեղության կանխավարկածի ակնհայտ և կոպիտ խախտում է: Ավելին, դատավորն ամբաստանյալի համար չի ապահովել օրենքով նախատեսված թարգմանչի պարտադիր ներկայությունը: Բացի այդ, դատարանի որոշման մեջ սկզբում չի նշվել կալանավորման ժամկետը, ապա օրենքի խախտումով վրիպակն ուղղելու որոշում է կայացվել և, ի վերջո, սահմանվել է կալանքի ժամկետ, բայց այս անգամ էլ խախտվել է օրենքը` հարցը լուծվել է առանց ամբաստանյալի մասնակցության: ՀՀ արդարադատության խորհրդի անաչառության և արդյունավետության վերաբերյալ արդեն իսկ հնչել են բազմաթիվ բացասական գնահատականներ, սակայն Պաշտպանն ակնկալում է, որ իր հաղորդումների հիման վրա խորհուրդը կկայացնի արդար որոշումներ»:

Այսինքն` Մարդու իրավունքների պաշտպանը, չպահպանելով միջազգային և ներպետական նորմերի պահանջները, հրապարակավ հաստատված է համարել դատավորների կողմից օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տված լինելը` դրանով իսկ կասկածի տակ դնելով ոչ միայն դատավորների հեղինակությունը, այլև նրանց անկախությունը, բարձր պրոֆեսիոնալիզմը: Քանի դեռ ՀՀ Արդարադատության խորհուրդը դատավորների գործողությունները չի համարել օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում, որևէ այլ պետական մարմին իրավասու չէ հրապարակայնորեն նման գնահատականներ տալ:

Բացի այդ, Դատական օրենսգրքի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցեր քննարկելիս Արդարադատության խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան և ինչպես նշում է Սահմանադրական դատարանն իր 2005 թվականի մայիսի 6-ի թիվ ՍԴՈ-563 որոշման մեջ. «Սահմանադրական արդարադատության միջազգային պրակտիկան նմանատիպ հարցերի առնչությամբ մասնավորապես վկայում է, որ անկախ դատական համակարգը սահմանադրորեն պաշտպանված է ընդդեմ ցանկացած արտաքին միջամտության, ուստի և Օմբուդսմենին դատարաններին վերահսկելու որևէ գործառույթի վերապահումը անհամատեղելի է իշխանությունների տարանջատման և դատարանների անկախության սկզբունքի հետ»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի անկախության բաղադրատարրերից է, inter alia, արտաքին ազդեցությունը բացառող երաշխիքների առկայությունը:

Եվրոպական երկրների համապատասխան օրենսդրության մեջ գոյություն ունեցող այս պրակտիկան իր ամրագրումն է գտել նաև Եվրոպական օմբուդսմենի կանոնադրության մեջ: Վերջինս արգելում է Եվրոպական օմբուդսմենին միջամտել դատարաններում քննության առնվող գործերին կամ դատարանի լուծմանը ենթակա հարցերին:

Մինչդեռ Արդարադատության խորհրդի փոխարեն Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դատավորների գործողություններին նախապես հրապարակավ գնահատականներ տալը Արդարադատության խորհրդի` որպես դատարանի վրա ճնշում գործադրել է նշանակում, ուղղակի միջամտություն է Արդարադատության խորհրդի գործունեությանը, ինչը դատարանի անկախության տեսանկյունից անթույլատրելի է, խոչընդոտում է դատավորների կողմից իրենց պրոֆեսիոնալ պարտականությունների կատարմանը:

Քանի որ նման վարքագիծն սկզբունքորեն անընդունելի է, Մարդու իրավունքների պաշտպանին հորդորում ենք հետագայում ձեռնպահ մնալ նման գործելաոճից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում