Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Փաշինյանը պետք է հաշվի առնի, որ Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի նման քաղաքականությունը վտանգավոր է նաև Հայաստանի համար  

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն

 Պարոն Բոժկո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ռուսուկրաինական հնարավոր բախման դեպքում որը կլինի Հայաստանի դիրքորոշում և ներգրավածությունը՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, ասել է, որ Հայաստանը առաջնորդվելու է իր ռազմավարական շահերով, սակայն այս պահին «եթե»-ներով խոսել չի ցանկանում: Նաև հավելել է, որ հույս ունի, թե իրավիճակը չի սրվի և չի լինի ռազմական բախում: Ինչպե՞ս եք գնահատում, կա՞ր նորություն այս հայտարարության մեջ, թե ոչ:

-Իրականում որևէ նորություն չկար նրա մեկնաբանություններում: Ճիշտն ասած, ես սպասում էի, որ ինքը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի: Ես այդպես էլ չհասկացա՝ Հայաստանը՝ ի դեմս իր վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչ դիրքորոշում ունի Ուկրաինայի վերաբերյալ: Փաշինյանն ասում է, որ ինքը կիսում է արտաքին գործընկերների մտահոգությունները, ինչպես նաև արևմտյան գործընկերների մտահոգությունները, սակայն այդ մտահոգությունները բոլորովին տարբեր են: Որովհետև Ռուսաստանը ցուցաբերում է ագրեսիվություն Ուկրաինայի նկատմամբ, պատրաստվում է զորքեր մտցնել, գրավել ուկրաինական տարածքի զգալի մասը, իսկ արևմտյան երկրները դեմ են Ռուսաստանի նման քաղաքականությանը: Վերջիվերջո այն քաղաքականությունը, որը իրականացնում է Պուտինը, նպատակ ունի քայքայելու գոյություն ունեցող միջազգային համակարգը: Եվ Փաշինյանը պետք է հաշվի առնի, որ նման քաղաքականությունը վտանգավոր է նաև Հայաստանի համար, որովհետև Հայաստանն էլ ունի մի հարևան, որը ինչ-որ պահանջներ ունի Հայաստանից և բարձրաձայն խոսում է այդ մասին: Դրա համար այդ ամենը հաշվի առնելով ես կարծում էի, որ պարոն Փաշինյանն ավելի հստակ դիրքորոշում կունենա և կասի թե ինչպես է վերաբերվում Ուկրաինա պետության ամբողջականությանը, որովհետև Ռուսաստանը զորքեր է մտցնում Ուկրաինա, որ գրավի Ուկրաինայի մի զգալի մասը: Բացի դրանից, Փաշինյանը ինչպես է վերաբերվում Եվրոպայի երկրների միջև բարիդրացիական հարաբերություններին, նա նույնիսկ դրանից է խուսափում, քանի որ ամբողջովին Ռուսաստանի արտաքին քաղաքականության հունի մեջ է: Եվ քանի որ Հայաստանը հիմա ՀԱՊԿ համանախագահությունն է ստանձնել, ապա կարելի է ենթադրել, որ նա պետք է ենթարկվի Ռուսաստանի քաղաքականությանը: Եվ իր պատասխանը ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մասին ոչ այնքան պատասխաններ է տալիս, որքան հարցեր է առաջացնում, մանավանդ, որ այսօր Ուկրաինայում մոտ կես միլիոն հայ է ապրում: Դու պետք է հստակ դիրքորոշում ունենաս, որովհետև ուզած- չուզած, եթե Ռուսաստանը պատերազմ սկսի Ուկրաինայի դեմ, դա իրենց կաշվի զգալու են նաև Ուկրաինայի հայ քաղաքացիները: Դրա համար ես կուզենայի, որ Նիկոլ Փաշինյանն ավելի հստակ դիրքորոշում ունենար այս հակամարտության առումով, որովհետև այսպես, թե այնպես, այս կոնֆլիկտը վերաբերվում է ամբողջ տարածաշրջանին, այդ թվում Հայաստանին:

Այսինքն Փաշինյանը առնվազն Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ հստակ դիրքորոշում պետք է հայտնե՞ր:

Այո, նա պետք է հստակ ասեր, թե ինչպե՞ս է վերաբերվում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու սահմաններին: Իր խոսքում դա չի երևում, պարզություն ու հստակություն չկա իր խոսքում: Նա ընդհանուր խոսքեր է ասում, սակայն այդ խոսքերը հակասում են իրար: Մի կողմից նա ասում է, որ կիսում է Արևմտյան Եվրոպայի մտահոգությունները, մյուս կողմից ասում է, որ կիսում է Ռուսաստանի մտահոգություններն Ուկրաինայի վերաբերյալ: Դա այն դեպքում, երբ Ռուսաստանը գրավել է Ուկրաինայի զգալի մասը և կուտակել է իր հսկայական զորքը Ուկրաինայի սահմանների երկարությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում