Ղազախստանի իշխանություններն արգելել են իրենց քաղաքացիներին օգտվել LiveJournal-ից: Որոշումը կայացրել է Աստանայի Սարիարկինյան դատարանը: Այս մասին երկրի կապի նախարարը հայտնել է Twitter-ում:
Ինչպես նշում է Интерфакс-ը, դեռ 2008 թվականին կայքից չէին կարողանում օգտվել «Ղազախտելեկոմ», K-Cell, BeeLine և «Ինթելսոֆտ» պրովայդերների հաճախորդները:
Որոշ բլոգերներ, ովքեր իրենց դժգոհությունը բարձրացրել էին դեռ 2008 թ. սեպտեմբերին, կարծում են, որ LiveJournal-ի փակումը կապված է քաղաքական գործիչ Ռահաթ Ալիևի հետ, ով էջ էր բացել այնտեղ: