Monday, 06 05 2024
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

ՔՈՎԻԴ-19. Կրթությանը հասցված վնասի ծավալները «գրեթե անհաղթահարելի են». ՅՈՒՆԻՍԵՖ

Ավելի քան 635 միլիոն սովորող դեռևս տուժում է դպրոցների լրիվ կամ մասնակի փակ լինելու պատճառով: Կրթության միջազգային օրվան ընդառաջ և ՔՈՎԻԴ-19 համավարակի երկրորդ տարվա սահմանագծին ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրապարակում է երեխաների կրթության վրա համավարակի ազդեցության վերաբերյալ վերջին հասանելի տվյալները։

«Մարտին լրանում է համաշխարհային կրթության ոլորտում կորոնավիրուսային համավարակի պատճառով խափանումների երկու տարին։ Այլ կերպ ասած՝ մեր առջև երեխաների ուսուցման բացթողումների գրեթե անհաղթահարելի ծավալներ ունենք,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության գծով ղեկավար Ռոբերտ Ջենկինսը:- Թեև կրթության բնագավառում խափանումներին պետք է վերջ տրվի, սակայն միայն դպրոցների վերաբացումը բավարար չէ: Սովորողները մեծ աջակցության կարիք ունեն բաց թողած ուսուցումը վերականգնելու համար: Ոսումնական հաստատությունները պետք է դուրս գան իրենց շրջանակներից՝ վերականգնելու երեխաների հոգևոր և ֆիզիկական առողջությունը, սոցիալական զարգացումը և սնուցումը»:

Երեխաները կորցրել են թվաբանության և տառաճանաչության հիմնական հմտությունները: Համաշխարհային կերպով կրթության խաթարումը հանգեցրեց նրան, որ միլիոնավոր երեխաներ զգալի ծավալներով բաց թողեցին ակադեմիական կրթությունը, որը նրանք ձեռք կբերեին, եթե սովորեին դասարանում: Ընդ որում՝ ամենամեծ բացթողումներն ունենում են ավելի փոքր և մեկուսացած երեխաները:

Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում դպրոցների փակման հետևանքով ուսուցման բացթողումները հանգեցրել են նրան, որ 10 տարեկան երեխաների մինչև 70 տոկոսը չի կարողանում կարդալ կամ հասկանալ պարզ տեքստեր: Այս ցուցանիշը 53 տոկոսով բարձր է մինչև համավարակը գրանցված ցուցանիշից:

ԱՄՆ-ում ուսուցման բացթողումներ են գրանցվել շատ նահանգներում, այդ թվում՝ Տեխասում, Կալիֆոռնիայում, Կոլորադոյում, Թենեսիում, Հյուսիսային Կարոլինայում, Օհայոյում, Վիրջինիայում և Մերիլենդում: Տեխասում, օրինակ, 3-րդ դասարանի երեխաների երկու երրորդը 2021 թվականին «Մաթեմատիկա» առարկայի քննությանը ցածր արդյունքներ է գրանցել՝ համեմատած 2019 թվականին քննություն հանձնած երեխաների կեսի գրանցած արդյունքների հետ:

Բրազիլիայի մի քանի նահանգներում 2-րդ դասարանցի 4 երեխայից 3-ը չունի բավարար գիտելիքներ ընթերցանությունից ՝ համեմատած մինչև համավարակը գրանցված 2-ից 1-ը ցուցանիշի հետ: Բրազիլիայում 10-15 տարեկան 10 աշակերտից 1-ը հայտնել է, որ չի պատրաստվում վերադառնալու դպրոց, երբ իրենց դպրոցները վերաբացվեն:

Հարավային Աֆրիկայում դպրոցականները 75 տոկոսով և մինչև մեկ լրիվ ուսումնական տարի հետ են մնում նախատեսված կրթական մակարդակից: Ըստ տեղեկությունների՝ 2020 թվականի մարտից մինչև 2021 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում 400 000-500 000 աշակերտ ընդհանրապես դուրս է մնացել դպրոցից:

Դպրոցների փակման հետևանքները շարունակում են աճել: Բացի ուսուցման բացթողումներից՝ դպրոցների փակումն ազդել է երեխաների հոգեկան առողջության վրա, նվազեցրել սնուցման հասանելիության մակարդակն ու մեծացրել չարաշահումների ռիսկը:

Աճող ապացույցները փաստում են, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով երեխաների և երիտասարդների շրջանում գրանցվել են տագնապի և դեպրեսիայի բարձր ցուցանիշներ, իսկ ըստ որոշ ուսումնասիրությունների՝ աղջիկների, դեռահասների և գյուղաբնակների՝ այս խնդիրներին բախվելու հավանականությունն ավելի մեծ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում