Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ այսուհետև ուղիղ կհեռարձակվեն նաև քաղաքապետարանի գործակարգավարական նիստերը, որպեսզի, ինչպես Սարգսյան է բացատրել, քաղաքացիներին տեսանելի լինի քաղաքապետրանի աշխատանքը: Այսօր առաջին բաց քննարկումն էր, որը Հրաչյա Սարգսյանը սկսել է զգուշացումներով: Նա աշխատակազմից պահանջել է՝ աշխատանքին ներկայանալ ժամանակին, քաղաքացիներին դիմումներին հստակ պատասխանել և երբեք չխաբել քաղաքապետին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ: