Sunday, 05 05 2024
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական.հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում

Մեկ քայլ, թե մեծ կոմբինացիա. խաղից՝ ազգային անվտանգություն

Հայաստանում օրենքով արգելվում է բոլոր տեսակի շահումով խաղերի գովազդը: Այս նախաձեռնությունը թելադրված է հանգամանքով, որ այդ խաղերը դարձել են հասարակական մեծ խնդիր՝ շատերը տարվում են խաղամոլությամբ, ընկնում սոցիալ-տնտեսական խնդիրների թակարդը, խեղվում են ճակատագրեր, քանդվում են ընտանիքներ, և այլն: Մեղմ ասած անհնարին է խոսել այն մասին, որ գովազդի արգելքի որոշումն արդարացված չէ: Սակայն, դրանով հանդերձ հարկ է նկատել մի քանի իրողություններ, որոնք պահանջում են խնդիրը դիտարկել ոչ թե մեկ քայլի, այլ քայլերի կոմբինացիայի մեջ, որովհետև մեկ քայլի պարագայում լուծման փոխարեն լինելու է թերևս որոշակի հիբրիդային մի իրավիճակ, առանց էական փոփոխությունների: Ամբողջ հարցն այն է, որ շահումով խաղերը տարիների ընթացքում դարձան հայկական տնտեսության հիմնական ուղղություններից մեկը, որտեղ պտտվում են ահռելի փողեր: Դրանք նաև ահռելի մաս կազմեցին գովազդային շուկայում: Այժմ, կատարելով կարևոր, անհրաժեշտ, բայց մեկ քայլը, չի լինելու հիմնական խնդրի լուծում՝ միևնույն է շարունակվելու է մեծ շավալի մասնակցությունը խաղերին, բայց փոխարենը առաջանալու են խնդիրներ, կապված գովազդային շուկայի հետ, նաև դրանից բխող տնտեսական խնդիրների հետ, որ կարող են ունենալ օրինակ լրատվամիջոցները, որոնք ոչ թե քաղաքական կոռուպցիայից, այլ գովազդից ֆինանսավորվելու հույսին են: Ի վերջո, խնդիրը՝ խաղամոլության և դրանից բխող հետևանքների, մնալու է գրեթե նույն ծավալով, փոխարենը առաջանալու են տնտեսական նոր ուղղություններին սպառնացող խնդիրներ ու ռիսկեր: Ըստ այդմ հարց է առաջանում, թե որոնք են հաջորդ քայլերը, որ պետք է ծածկեն այդ ռիսկերը, որպեսզի չստացվի ինչպես ավանդաբար՝ ուզում էին լավ բան անել, սակայն ստացվեց ինչպես միշտ:

Հայաստանի տնտեսության մեջ «խաղերի» տեսակարար կշռի, դրանց հետ կապվող հանրային «հույսերի» խնդիրը լուծում է պահանջում տնտեսական նոր իրողությունների ձևավորման միջոցով: Հանրությանը պետք է ընձեռել տնտեսական նոր հնարավորություններ, միաժամանակ կատարել դրան համարժեք քարոզչական աշխատանք, որպեսզի մարդիկ աստիճանաբար փոխեն իրենց «կողմնորոշումը», միաժամանակ ձևավորվի նոր եկող սրնդի մտածողություն, որը համարժեք կլինի այլ որակի տնտեսության, այդպիսով «ի բնե» լուծելով «խաղամոլության» համատարած ռիսկերի խնդիրը: Այլապես, եթե չի վարվում ինտենսիվ կոմբինացված քաղաքականություն, մեկ քայլի «ռեֆորմը» առաջացնում է լուծման պատրանք, իսկ իրականում՝ ընդամենը նոր խնդիրներ ու ռիսկեր:

Իսկ դա լոկ տնտեսական հարց չէ, սոցիալական, հոգեբանական հարց չէ: Այդ բաղադրիչներով ձևավորվում է քաղաքականություն և ազգային անվտանգության համապատասխան շերտ, ներառյալ նաև կառավարման պրոֆեսիոնալիզմի և էֆեկտիվության հարցը: Ի վերջո, տնտեսությունը նոր որակ ոչ թե պետք է «շահի», այլ ստանա պետական քաղաքականության շնորհիվ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում