Դեկտեմբերին Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը գործարկեցին նոր հայկական գինիների ուղիղ վաճառքի www.winesofarmenia.store հարթակը և ընտրված հայկական գինիները հասանելի են Եվրոպայում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է GIZ-ի կողմից իրականացվող Մասնավոր հատվածի զարգացում և Հարավային Կովկասում ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանի և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի հետ: